Author Archives: Miqayel

Ֆերրան Տորեսն առաջին գոլը խփեց Բարսելոնայի կազմում🎥

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։ Հանդիպման 20-րդ րոպեին կատալանոկան ակումբի կազմից աչքի ընկավ թիմի նորեկ Ֆերրան Տորեսը, ով պտտեցրած հարվածով դարձավ բավական գեղեցիկ գոլի հեղինակ, իսկ «Սան Մամես» մարզադաշտի լուսատախտակին վառվեց 1:1 հաշիվը։

Իսկոն ու Ազարը հերոսանում են. Ռեալը թրիլլերային խաղում հաղթեց Էլչեին🎥

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Էլչեի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից Կառլո Անչելոտիի թիմը տիրեց նախաձեռնությանն ու ուներ խաղային և տարածքային առավելություն, սակայն «արքայական» ակումբին չհաջողվեց նախքան ընդմիջման գնալը բացել խաղի հաշիվը. մեծ հաշվով հյուրերի գործողություններում պակասում էր սրությունը։ Ամեն դեպքում, առաջին կեսի ամենաիրական գոլային պահն ունեցան «Էլչեի» ֆուտբոլիստները։ 12-րդ րոպեին տանտերերի […]

Ատլետիկ Բիլբաո – Բարսելոնա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Գլխավոր անակնկալը. Ալժիրը պարտվեց Կոտ դ’Իվուարին` լքելով Աֆրիկայի Ազգերի գավաթը 🎥

Աֆրիկայի Ազգերի գավաթի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Ալժիրի հավաքականը E խմբի շրջանակում մրցեց Կոտ դ’Իվուարի ընտրանու դեմ։ Ալժիրի հավաքականը, որ մրցաշարի գործող չեմպիոնն է, վերջին տուրից առաջ հայտնվել էր անչափ բարդ իրավիճակում և միայն հաղթանակ էր անհրաժեշտ պայքարը շարունակելու համար։ Այդուհանդերձ, Ջամել Բելմադիի սաները բավական անհաջող հանդիպում անցկացրին` պարտվելով 1:4 հաշվով։ Կոտ դ’Իվուարի հավաքականին […]

Պաշտոնական. Վագներ Լավը նոր ակումբ ունի

Բրազիլացի հանրահայտ հարձակվող Վագներ Լավը կարիերան կշարունակի դանիական «Միտդյուլլանի» կազմում։ Այդ մասին տեղեկաղնում է Հերնինգ քաղաքը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, իսկ 37-ամյա հարձակվողը նոր ակումբի շարքերը համալրել է անվճար, քանի որ գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։ Հիշեցնենք, որ Վագներ Լավն առավել հայտնի է Մոսկվայի ԲԿՄԱ-ում […]

Եթե Բարսելոնան անվճար բաց թողնի Դեմբելեին, անգլիական գրանդը պատրաստ է պայմանագիր կնքել նրան հետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, մինչև ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը կփոխի ակումբային գրանցումը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի և կատալոնական ակումբի միջև պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ եղած բանակցությունները չեն տվել որևէ արդյունք, ինչից հետո հունվարի 20-ին «բլաուգրանասի» տնօրեն Մատեու Ալեմանին հայտարարեց, որ «Բարսելոնան» մինչև ամսի […]

Game over!!! Բարսելոնայի տնօրեն. «Դեմբելեն պետք է անհապաղ լքի ակումբը»

«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է Ուսման Դեմբելեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. «Ուսմանի և նրա գործակալի հետ բանակցություններն սկսվել են դեռևս հուլիսին, և այս 6-7 ամիսների ընթացքում «Բարսելոնան» տարբեր առաջարկներ է կատարել Դեմբելեին` փորձելով լուծումներ գտնել, որպեսզի ֆուտբոլիստը կարիերան շարունամի մեր թիմում, սակայն նրա գործակալը պարբերաբար մերժում էր բոլոր առաջարկները։ Պարզ է, որ ֆուտբոլիստը հավատարիմ […]

Ռոնալդուի ակնհայտ դժգոհությունը Բրենթֆորդի դեմ խաղում փոխարինվելուց հետո🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։ Հանդիպման 71-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն 2:0 էր, մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը որոշեց փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին, սակայն այդ քայլն ակնհայտ դուր չեկավ պորտուգալացի ֆուտբոլիստին։ 36-ամյա ֆուտբոլիստին «Յունայթեդի» աշխատակիցերից մեկը բաճկոն փոխանցեց, սակայն նա զայրույթից այն հանեց հագից և ցած նետեց […]

Պալմեյրասի 15-ամյա հրաշամանուկի շրջադարձ հարվածով խփած անհավանական գոլը 🎥

Սան Պաուլոյի երիտասարդական գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Պալմեյրասի» Մ-20 տարեկանների թիմը 5:2 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Օեստեի» Մ-20-ի նկատմամբ և նվաճել մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։ Հանդիպման 14-րդ րոպեին «Պալմեյրասի» 15-ամյա հարձակվող Էնդրիկը, գտնվելով մրցակցի տուգանային հրապարակից դուրս, համարձակվեց շրջադարձ հարված կատարել ու գրավեց «Օեստեի» դարպասն ու դարձավ անհավանական գեղեցիկ գոլի հեղինակ, իսկ լուսատախտակին վառվեց 3:0 […]

Վալենսիան ցանկանում է վարձակալել Բարսելոնայի պաշտպանին

«Բարսելոնայի» պաշտպան Օսկար Մինգեսան, հնարավոր է, կարիերան շարունակի «Վալենսիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «չղջիկները» փորձում են վարձակալել 22-ամյա պաշտպանին. այժմ կողմերը բանակցություններ են վարում` քննարկելով հատկապես ֆուտբոլիստի աշխատավարձի վճարման հարցերը։ Հատկանշական է, որ «Վալենսիան» փոխարինող է փնտրում աջ պաշտպան Դանիել Վասի համար, ով, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ատլետիկո Մադրիդի» կազմում։ Այժմ […]

1 1,272 1,273 1,274 1,275 1,276 2,104