Author Archives: Miqayel

Ջակա. «Արսենալն արժանի չէ ոչ միայն ՉԼ, այլև ԵԼ ուղեգիր նվաճելուն»

Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկավելիս 0:2 հաշվով պարտվեց «Նյուքասլին»։ Հանդիպումից հետո իր թիմի խաղից դժգոհել է լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Գրանիտ Ջական. «Այսքանից հետո դժվար է բառեր գտնել։ Մենք նույնիսկ արժանի չէինք խաղադաշտում գտնվել։ Չգիտեմ` ինչու է այդպես։ Մենք չարեցինք այն, ինչ ծրագրված էր, չլսեցինք ու չկատարեցինք մարզչի հրահանգները և խաղացինք ծայրահեղ վատ։ […]

Բենզեմա. «Երազում եմ «Ոսկե գնդակի» մասին»

Կարիմ Բենզեման Ֆրանսիայի ֆուտբոլիստների միությունից հատուկ մրցանակ է ստացել։ «Ռեալ Մադրիդի» հարձակվողը ճանաչվել է 2021/22 մրցաշրջանի` Ֆրանսիայի սահմաններից դուրս հանդես եկող լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ։ Մրցանակը ստանալուց հետո 34-ամյա ֆուտբոլիստը խոսել է նաև «Ոսկե գնդակի» մասին. «Ես շատ երջանիկ եմ. այս մրցանակն ինձ մշտապես հպարտանալու առիթ է տալիս, որին շատ դժվար է արժանանալ, քանի որ բազմաթիվ […]

Էվերտոնի աստղը ցանկանում է տեղափոխվել գրանդ ակումբ` տիտղոսներ նվաճելու համար

«Էվերտոնի» հարձակվող Ռիչարլիսոնը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, բրազիլացի ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել գրանդ ակումբ` տիտղոսներ նվաճելու համար։ Աղբյուրի փոխանցմամբ` 25-ամյա ֆուտբոլիստի գործակալն այժմ բանակցություններ է վարում մի շարք ակումբների հետ։ Ավելի վաղ կային խոսակցություններ, որ 2021 թ. ամառային տրանաֆերային պատուհանի ժամանակ Ռիչարլիսոնի ծառայություններով հետաքրքրված են եղել «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր […]

Դիբալան չի կարողացել զսպել հույզերը Յուվենտուսին ու ակումբի երկրպագուներին հրաժեշտ տալիս🎥

Իտալական Ա սերիայի 37-րդ տուրի վերջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ Թուրինյան ակումբի կազմում իրենց վերջին տնային հանդիպում անցկացրին Պաուլո Դիբալան և Ջորջիո Կիելինին, ովքեր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով լքելու են «բյանկոներիների» շարքերը։ «Ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Կիելինիին փոխարինել է 18-րդ, իսկ Դիբալային` 78-րդ […]

Ռեալը շատ մոտ է Մբապեի տրանսֆերն ավարտին հասցնելուն` նրա հետ համաձայնեցնելով պայմանագիր

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, դեռևս մարտի 15-ին «արքայական» ակումբն անձնական պայմանագիր է համաձայնեցրել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ։ Կողմերի միջև կնքվելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ Մբապեի տարեկան աշխատավարձը կազմելու է 30 մլն եվրո, […]

Հադերսֆիլդը հաղթեց Լութոն Թաունին` դուրս գալով Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ🎥

Անգլիական Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Հադերսֆիլդը» սեփական հարկի տակ մրցեց «Լութոն Թաունի» դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հիմնականում հավասար պայքարում և փոխնիփոխ գրոհների ներքո ընթացած խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 82-րդ րոպեին տանտերերին հաղթանակ պարգևեց Ջորդան Ռոուդսի խփած միակ գոլը։ Այսպիսով, Կարլոս […]

Արսենալը կրկին ձախողվեց` պարտվելով նաև Նյուքասլին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Արսենալը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրեց «Նյուքասլի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «զինագործները» բավական անհաջող հանդիպում անցկացրին ու պարտվեցին 0:2 հաշվով։ «Կաչաղակների» կամզից աչքի ընկավ Բրունո Գիմարայեշը, իսկ Բեն Ուայթը գրավեց սեփական դարպասը` դառնալով ինքնագոլի հեղինակ։ Այս հաղթանակից հետո «Նյուքասլը» վաստակեց 46 միավոր ու բարձրացավ 12-րդ հորիզոնական։ Միկել Արտետայի […]

Մեկնարկեց Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնությունը. Ֆրանսիան ջախջախեց Լեհաստանին🎥

Իսրայելում մեկնարկեց Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնությունը։ B խմբում ընդգրկված Ֆրանսիայի հավաքականը մրցեց Լեհաստանի դեմ։ Ֆրանսիացիները հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն և մրցակցին ջախջախեցին 6:1 հաշվով։ Ժոզե Ալկոսերի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Դեզիրե Դուեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Աքսել Գեգենը, Զումանա Դիալոն, Մաթիս Թելն ու Նայիմ Բիարը, իսկ լեհերի միակ գոլն էլ […]

Ռումյան Հովսեփյանը Ֆլորիանայի կազմում դարձել է Մալթայի գավաթակիր🎥

Մալթայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Ֆլորիանան» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց «Վալետային»` հոբելյանական` 20-րդ անգամ տիրանալով մրցանակին։ «Ֆլորիանայի» կազմից գոլերը խփեցին Յան Բուսուտիլն ու Անդրեյ Չոլակուն, իսկ «Վալետայի» միակ գնդակը գրանցվեց Մարիո Ֆոնտանելայի անվան դիմաց։ Հավելենք, որ «Ֆլորիանայի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Ռումյան Հովսեփյանը, ով փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Տեր Շտեգենը, հնարավոր է, հեռանա Բարսելոնայից

«Բարսելոնայի» մարզչական շտաբն ու ղեկավարությունը դժգոհ են ակումբի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի խաղից։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ն, ընթացիկ մրցաշրջանում գերմանացի դարպասապահը չի արդարացնում ակումբի սպասելիքները։ Տեր Շտեգենը ծնկի վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի սկզբնամասը, իսկ ապաքինվելուց հետո չի խաղացել այնպես, ինչպես կցանկանային տեսնել մարզչական շտաբն ու ղեկավարությունը։ Ակումբում կարծում են, 30-ամյա դարպասահը գոլեր […]

1 1,141 1,142 1,143 1,144 1,145 2,104