Տեր Շտեգենը, հնարավոր է, հեռանա Բարսելոնայից

Տեր Շտեգենը, հնարավոր է, հեռանա Բարսելոնայից

16/05/2022 - 13:50

«Բարսելոնայի» մարզչական շտաբն ու ղեկավարությունը դժգոհ են ակումբի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի խաղից։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ն, ընթացիկ մրցաշրջանում գերմանացի դարպասապահը չի արդարացնում ակումբի սպասելիքները։

Տեր Շտեգենը ծնկի վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի սկզբնամասը, իսկ ապաքինվելուց հետո չի խաղացել այնպես, ինչպես կցանկանային տեսնել մարզչական շտաբն ու ղեկավարությունը։

Ակումբում կարծում են, 30-ամյա դարպասահը գոլեր է բաց թողել այնպիսի դիրքերից, որտեղից կարող էր ավելին անել և փրկել «բլաուգրանային»։

Ստեղծված իրավիճակից ելնելով` ակումբը չի բացառում, որ եթե Տեր Շտեգենի տրանսֆերի վերաբերյալ շահավետ առաջարկ ստանա, այն կդիտարկվի, իսկ հնարավորության դեպքում նրան կվաճառեն։

Սպասվում է, որ հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնա» կվերադառնա «Գալաթասարայում» վարձավճարով հանդես եկող Ինյակի Պենյան և կդառնա «կապտանռնագույնների» երկրորդ դարպասապահը, իսկ Նորբերտո Նետոն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մարկ-Անդրե Տեր Շտեգենն բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 48 հանդիպում, որոնց ընթացքում բաց է թողել 55 գոլ, 15 անգամ էլ դարպասը պահել է անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023