Բենզեմա. «Երազում եմ «Ոսկե գնդակի» մասին»

Բենզեմա. «Երազում եմ «Ոսկե գնդակի» մասին»

17/05/2022 - 15:11

Կարիմ Բենզեման Ֆրանսիայի ֆուտբոլիստների միությունից հատուկ մրցանակ է ստացել։

«Ռեալ Մադրիդի» հարձակվողը ճանաչվել է 2021/22 մրցաշրջանի` Ֆրանսիայի սահմաններից դուրս հանդես եկող լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ։

Մրցանակը ստանալուց հետո 34-ամյա ֆուտբոլիստը խոսել է նաև «Ոսկե գնդակի» մասին.

«Ես շատ երջանիկ եմ. այս մրցանակն ինձ մշտապես հպարտանալու առիթ է տալիս, որին շատ դժվար է արժանանալ, քանի որ բազմաթիվ հիանալի ֆուտբոլիստներ կան։

Արդյո՞ք ես դարձել եմ այն հարձակվողը, որի մասին երազել եմ։ Կարծում եմ` այո, սակայն, ամեն դեպքում, վիճակագրությունն ինձ համար առաջնային չէ. ես փորձում եմ օգնել ակումբին, որպեսզի այն գոլ խփի։

Իհարկե, երազում եմ «Ոսկե գնդակի» մասին, բայց այդ մրցանակին կարժանանամ միայն դեպքում, երբ թիմի շահերը վեր դասեմ իմ շահերից»,- Բենզեմայի խոսքերը մեջբերում է RMC-ն։

Հավելենք, որ Կարիմ Բենզեման ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 44 հանդիպում` դառնալով 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023