Մալթայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Ֆլորիանան» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց «Վալետային»` հոբելյանական` 20-րդ անգամ տիրանալով մրցանակին։ «Ֆլորիանայի» կազմից գոլերը խփեցին Յան Բուսուտիլն ու Անդրեյ Չոլակուն, իսկ «Վալետայի» միակ գնդակը գրանցվեց Մարիո Ֆոնտանելայի անվան դիմաց։ Հավելենք, որ «Ֆլորիանայի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Ռումյան Հովսեփյանը, ով փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ին հայտնի է դարձել, որ «Ալաշկերտի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակի Մալթան ներկայացնող «Ֆլորիանա» ակումբի կազմում։ Ֆուտբոլիստի գործակալը հայտնում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։ Նշենք, որ Ռումյան Հովսեփյանը կդառնա առաջին հայ ֆուտբոլիստը, ով երբևէ հանդես է եկել Մալթայի առաջնությունում։ «Ֆլորիանան» Մալթայի պատմության ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է։ Համանուն քաղաքը ներկայացնող ակումբը 26 անգամ […]
Ավելին
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական մարզահավաքը։ Ինչպես տեղեկացնում ՀՖՖ պաշտոնական կայքը, օրվա երկրորդ կեսին հավաքականն առաջին մարզումն է անցկացրել, որն ավելի շատ կրել է վերականգնողական բնույթ։ Մարզմանը բացակայել են Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Արարատ Մոնրոն և Ռումյան Հովսեփյանը, ովքեր հավաքականին կմիանան արդեն այսօր, իսկ Կամո […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023