Author Archives: Miqayel

Ռեալը ներկայացրեց հաջորդ մրցաշրջանի տնային մարզաշապիկը🎥📸

«Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքում և սոցցանցերի էջերում ներկայացվել է ակումբի հաջորդ` 2022/23 մրցաշրջանի տնային խաղաշապիկը։ Նշենք, որ, ի տարբերություն ընթացիկ մրցաշրջանի տնային մարզաշապիկի, հաջորդ մրցաշրջանի խաղաշապիկն ունենալու է օձիք։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

22 ակումբներ նվաճել են ՉԼ 2022/23 խաղարկության խմբային փուլի ուղեգիր

2021/22 մրցաշրջանը քայլ առ քայլ մոտենում է տրամաբանական ավարտին. եվրոպական առաջնությունները մեկը մյուսի հետևից մոտենում են վերջնագծին, ինչին զուգահեռ ոչ միայն հայտնի են դառնում չեմպիոնները, այլև Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի մասնակիցները։ Անցնող հանգստյան օրերի ընթացքում ևս երեք ակումբներ նվաճեցին ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլի ուղեգիր։ «Սելթիկը» (Շոտլանդիա) և «Բրյուգեն» (Բելգիա), դառնալով իրենց երկրների […]

Ինտերը հաղթեց Կալյարիին` մնալով չեմպիոնական պայքարում🎥

Իտալական Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Կալյարիի» դեմ։ «Ներաձուրիները» հանդիպման մեծ մասում ունոին տարածքային ու խաղային լուրջ առավելություն և հաղթեցին 3:1 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկ գոլ էլ խփեց Մատեո Դարմիանը, իսկ տանտերերի միակ գոլը խփեց Հարալամբոս Լիկոյանիսը։ Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 81 միավոր և […]

Շալկեի կիսապաշտպանի ֆանտաստիկ գոլը սեփական կիսադաշտից 🎥

Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում «Շալկե 04»-ը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Նյուրնբերգին»` նվաճելով առաջնության չեմպիոնի տիտոսը։ 15-րդ րոպեին սեփական կիսադաշտից կատարած հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ գելզենկիրխենյան ակումբի կիսապաշտպան Ռոդրիգո Զալազարն ու բացեց հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կադիսն անչափ կարևոր միավոր վաստակեց Ռեալի դեմ խաղում🎥

Իսպանական Լա լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Ռեալը Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Կադիսի» դեմ։ Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 5-րդ րոպեին. Մարիանո Դիասն առաջ մղեց «արքայական» ակումբին։ Այդուհանդերձ, նախքան ընդմիջման գնալը տանտերերին հաջողվեց խփել պատասխան գնդակը. 37-րդ րոպեին աչքի ընկավ Ռուբեն Սոբրինոն։ Երկրորդ խաղակեսում անդալուսական ակումբն ուներ ավելի լավ տես և կարող էր նույնիսկ հաղթանակ կորզել, սակայն 61-րդ […]

Բարսելոնան միավորը կիսեց Խետաֆեի հետ

Իսպանական Լա լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։ Ճիշտ է` հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ տարածքային մեծ առավելություն (73%), սակայն Խավիի թիմին չէր հերիքում սրություն։ «Խետաֆեն» ավելի վտանգավոր էր գրոհում և ավելի շատ հարվածում, սակայն «Կոլիզեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում հավաքված երկրպագուներն այս խաղում այդպես էլ գոլերի ականատես չեղան. հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։ […]

Պաշտոնական. Սուարեսը հեռանալու է Ատլետիկոյից

Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» մամուլի ծառայությունը, ակումբի հարձակվող Լուիս Սուարեսն ու կիսապաշտպան Էկտոր Էրերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու են ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ` 37-րդ տուրի «Սևիլիայի» դեմ տնային հանդիպումից հետո ակումբը հրաժեշտ է տալու երկու ֆուտբոլիստներին էլ։ Հավելենք, որ Լուիս Սուարեսը «հնդկացիների» շարքերը համալրել է 2020 թ. սեպտեմբերին, որի կազմում անցկացրել է 81 հանդիպում` […]

Միլանը հիասքանչ խաղով հաղթեց Ատալանտային` կտրուկ մոտենալով Սկուդետոյին🎥

Իտալական Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։ Գոլազուրկ ու անամտամ առաջին կեսից հետո «ռոսոներիները» կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել բերգամասկների դարպասը։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից նախ 56-րդ րոպեին հաշիվը բացեց Ռաֆայել Լեաուն, ապա 75-րդ րոպեին Թեո Էրնանդեսը տպավորիչ անցում ձեռնարկեց ու կրկնապատկեց միլանյան ակումբի առավելությունը։ Այպիսով, «Միլանը» հաղթեց 2:0 […]

Խետաֆե – Բարսելոնա. մեկնարկային կազներ, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 37-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի «Խետաֆեի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroArena» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Կադիս – Ռեալ Մադրիդ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 37-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Կադիսի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

1 1,142 1,143 1,144 1,145 1,146 2,104