Դիբալան չի կարողացել զսպել հույզերը Յուվենտուսին ու ակումբի երկրպագուներին հրաժեշտ տալիս🎥

Դիբալան չի կարողացել զսպել հույզերը Յուվենտուսին ու ակումբի երկրպագուներին հրաժեշտ տալիս🎥

17/05/2022 - 12:10

Իտալական Ա սերիայի 37-րդ տուրի վերջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։

Թուրինյան ակումբի կազմում իրենց վերջին տնային հանդիպում անցկացրին Պաուլո Դիբալան և Ջորջիո Կիելինին, ովքեր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով լքելու են «բյանկոներիների» շարքերը։

«Ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Կիելինիին փոխարինել է 18-րդ, իսկ Դիբալային` 78-րդ րոպեին, որպեսզի նրանք արժանան «Ալիանց» մարզադաշտում հավաքված երկրպագուների մեծարանքին ու ծափողջույններին։

Նշենք, որ հանդիպումից հետո տեղի ունեցած հրաժեշտի արարողության ժամանակ Պաուլո Դինալան չի կարողացել զսպել հույզերն ու արտասվել է. նրան հանգստացրել են խաղընկերները։

Հավելենք, որ Պաուլո Դիբալան «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2015 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել 292 հանդիպում` դառնալով 115 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Ջորջիո Կիելինիին, ապա 37-ամյա պաշտպանը թուրինյան ակումբի գույները պաշտպանում է դեռևս 2005 թ. հուլիսից, որի հետ նվաճել է 20 տիտղոս, այդ թվում` 9 անգամ դառնալով Ա սերիայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023