Էվերտոնի աստղը ցանկանում է տեղափոխվել գրանդ ակումբ` տիտղոսներ նվաճելու  համար

Էվերտոնի աստղը ցանկանում է տեղափոխվել գրանդ ակումբ` տիտղոսներ նվաճելու համար

17/05/2022 - 14:37

«Էվերտոնի» հարձակվող Ռիչարլիսոնը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, բրազիլացի ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել գրանդ ակումբ` տիտղոսներ նվաճելու համար։

Աղբյուրի փոխանցմամբ` 25-ամյա ֆուտբոլիստի գործակալն այժմ բանակցություններ է վարում մի շարք ակումբների հետ։

Ավելի վաղ կային խոսակցություններ, որ 2021 թ. ամառային տրանաֆերային պատուհանի ժամանակ Ռիչարլիսոնի ծառայություններով հետաքրքրված են եղել «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն, սակայն գործը չի հասել կոնկրետ առաջարկներին։

Այդուհանդերձ, հաղորդվում է, որ ֆուտբոլիստը ցանկանում է մրցելույթները շարունակել Պրեմիեր լիգայում։

Հավելենք, որ Ռիչարլիսոնը «Էվերտոնի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 151 հանդիպում` դառնալով 52 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023