Author Archives: Miqayel

Շալկեն հաղթեց Նյուրնբերգին` դառնալով Երկրորդ Բունդեսլիգայի չեմպիոն🎥

Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում առաջնության առաջատար «Շալկե-04»-ը հյուրընկալվելիս մրցեց «Նյուրնբերգի» դեմ։ Տևական ժամանակ գելզենկիրխենը ներկայացնող ակումբը հաղթում էր 1:0 հաշվով. 15-րդ րոպեին սեփական կիսադաշտից կատարած հարվածով աչքի ընկավ Ռոդրիգո Զալազարը։ Հաշվի մեջ նոր փոփոխություն եղավ միայն 86-րդ րոպեին, երբ Լուկաս Շլյայմերը խփեց «Նյուրնբերգի» պատասխան գոլը։ Այդուհանդերձ, ընդամենը 2 րոպե անց` 88-րդ րոպեին, Սիմոն Տերոդեն […]

Վերդերը հաղթեց Յան Ռեգենսբուրգին` նվաճելով Բունդեսլիգայի ուղեգիր🎥

Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում «Վերդերը» Բրեմենի «Վեզերշտադիոն» մարզադաշտում մրցեց «Յան Ռեգենսբուրգի» դեմ։ Տանտերերը կարողացան հաղթել 2:0 հաշվով։ Օլե Վերների թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Նիկլաս Ֆուլկրուգն ու Մարվին Դուկշը։ Այսպիսով, այս հաղթանակից հետո բրեմենյան ակումբը վաստակեց 63 միավոր ու առաջնությունն ավարտեց 2-րդ հորիզոնականում` մեկ տարի անց վերադառնալով Բունդեսլիգա։ «Յան Ռեգենսբուրգը», 40 միավորով, առաջնությունն […]

Միլան – Ատալանտա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իտալական Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում կմրցի «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կամզերով. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ման. Սիթին սայթաքեց` միավորներ կորցնելով Վեսթ Հեմի դեմ խաղում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Առաջին խաղակեսում «քաղաքաբնակներն» ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացան գրավել տանտերերի դարպասը։ Դեռ ավելին` Դևիդ Մոյեսի սաները, ունենալով ընդամենը երկու իրական գոլային պահ, դրանք վերածեցին դարպասի գրավման. 24-րդ րոպեին ու 45-րդ րոպեներին աչքի ընկավ Ջարեդ […]

Բրյուգեն հաղթեց Անտվերպենին` 18-րդ անգամ դառնալով Բելգիայի չեմպիոն🎥

Բելիգիական Պրո լիգայի չեմպիոնական փլեյ-օֆֆ-ի 5-րդ տուրում «Բրյուգեն» հյուրընկալվելիs մրցեց «Անտվերպենի» դեմ` 3:1 հաշվով տոնելով կամային հաղթանակ։ Ալֆրեդ Շյրոդերի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Հանս Վանակենը, Ջեք Հենդրին ու Սարգիս Ադամյանը։ Տանտերերի միակ գոլն էլ խփեց Միխայել Ֆրայը։ Այս հաղթանակից հետո «Բրյուգեն» վաստակեց 49 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ դարձավ Բելգիայի չեմպիոն։ […]

Սարգիս Ադամյանի գոլն Անտվերպենի դեմ խաղում🎥

Բելգիական Պրո լիգայի չեմպինական փլեյ-օֆֆ-ի 5-րդ տուրում «Բրյուգեն» հյուրընկալվելիս մրցում է «Անտերպենի» դեմ։ Հանդիպման 66-րդ րոպեին «Բրյուգեի» կազմից աչքի ընկավ Սարգիս Ադամյանը, ով մեծացրեց իր թիմի առավելությունը, ինչից հետո հաշիվը դարձավ 3:1։ Նշենք, որ 28-ամյա հարձակվողը Բելգիայի առաջնության շրջանակում անցկացրած 14 խաղում դարձել է արդեն 6 գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Լևանդովսկին հաստատել է. լեհ ֆուտբոլիստը պատրաստվում է հեռանալ Բավարիայից

Գերմանական Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Վոլֆսբուրգի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ Հանդիպումից հետո «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և մտադիր է հեռանալ. «Հավանաբար սա իմ վերջին հանդիպումն էր «Բավարիայի» կազմում։ Այդ մասին ես չեմ կարող խոսել 100% վստահությամբ, սակայն մեծ է հավանականությունը, որ դա հենց […]

Արսեն Զախարյանի հիասքանչ գոլը Լոկոմոտիվի դեմ խաղում🎥

Ռուսական Պրեմիեր լիգայի նախավերջին` 29-րդ տուրում մոսկովյան դերբիի շրջանակում «Դինամոն» հյուրընկալվելիս մրցեց «Լոկոմոտիվի» դեմ. գրանցվեց 3:3 հաշիվը։ Հանդիպման 32-րդ րոպեին «Դինամոյի» կամզից հեռահար հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Արսեն Զախարյանը, ով առաջ մղեց իր թիմին ու հաշիվը դարձրեց 2:1։ Նշենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում` դառնալով 7 գոլի և 6 […]

Վենեցիայի դարպասապահի անհավանական վիճակագրությունը Ռոմայի դեմ խաղում

Իտալական Ա սերիայի 37-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել առաջնության հետնապահ «Վենեցիայի» դիմադրութնունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Վենետիկը ներկայացնող ակումբի կազմից ֆանտաստիկ հանդիպ անցկացրեց 37-ամյա դարպասապահ Նիկի Մյանեպիան Ֆինլանդացի դարպասապահը «գայլերի» դեմ խաղում կատարել է ոչ ավել, ոչ պակաս 16 սեյվ, որոնցից 8-ի դեպքում հարվածը տեղացել է տուգանային հրապարակից։ Բացի դրանից, Մյանեպիան գնդակը 4 […]

Բրեշիան թրիլլերային խաղում հաղթեց Պերուջային` նվաճելով Բ սերիայի փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչ🎥

Կայացավ Բ սերիայի փլեյ-օֆֆ-ի 1/4 եզրափակիչի երկրորդ դիմակայությունը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին 5-րդ ու 8-րդ հորիզոնականները զբաղեցրած «Բրեշիան» ու «Պերուջան»։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 10-րդ րոպեին Քրիստիան Կուանն առաջ մղեց «Պերուջային»։ Նախքան ընդմիջման գնալը «Բրեշիան» ուներ տարածքային շոշափելի առավելություն, ինչի արդյունքում Էուջենիո Կորինիի սաները 45+6-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակը. 11-մետրանոցից […]

1 1,143 1,144 1,145 1,146 1,147 2,104