Author Archives: Miqayel

Նոթինգհեմ Ֆորեսթը հայտարարել է երեք տրանսֆերի մասին և մոտ է ևս մեկն ավարտին հասցնելուն

Անգլիական Պրեմիեր լիգայի նորեկ «Նոթինգհեմ Ֆորեսթն» անչափ ակտիվ տրանսֆերային քաղաքականություն է վարում` հայտարարելով ևս 3 գործարքների մասին։ Ինչպես տեղեկացնում է «անտառապահների» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Վոթֆորդի» հարձակվող Էմանուել Դենիսին` գործարքի դիմաց վճարելով 14 մլն եվրո։ «Ֆորեսթը» նիգերիացի ֆուտբոլիստի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Ակումբը 9 մլն եվրոյի դիմաց […]

Վուլվերհեմպտոնն ավարտին է հասցրել ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը

Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Մաթեուս Նունյեսը կարիերան կշարունակի «Վուլվերհեմպտոնի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբները տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության, իսկ գործարքի դիմաց «գայլերը» պորտուգալական ակումբին կվճարեն 50 մլն եվրո։ Սպասվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Առաջիկա օրերին պորտուգալացի ֆուտբոլիստը կմեկնի Անգլիա, […]

Լուիշ Դիասի հիանալի անցումն ու տպավորիչ գոլը Քրիսթալ Փելասի դեմ խաղում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման 61-րդ րոպեին մերսիսայդյան ակումբի վինգեր Լուիշ Դիասը հարձակման ձախ եզրով հիանալի անցում ձեռնարկեց և հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը` դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Դարվին Նունյեսի միտումնավոր գլխով հարվածը Քրիսթալ Փելասի պաշտպանի դեմքին և հեռացումը🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման 57-րդ րոպեին մերսիսայդյան ակումբի կենտրոնական հարձակվող Դարվին Նունյեսը գլխով միտումնավոր հարվածեց «արծիվների» կենտրոնական պաշտպան Յոաքիմ Անդերսենի դեմքին, ինչից հետո գլխավոր մրցավար Փոլ Թիրնին ուրուգվայցի ֆուտբոլիստին անմիջապես հեռացրեց խաղադաշտից` պատժելով կարմիր քարտով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Լիվերպուլը կրկին սայթաքում է` չկարողանալով կոտրել Քրիսթալ Փելասի դիմադրությունը🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլը»` «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից մերսիսայդյան ակումբը տիրեց նախաձեռնությանն ու ուներ մեծ առավելություն, սակայն չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ 32-րդ րոպեին էլ «արծիվները» նետվեցին կտրուկ հակագրոհի, ինչի արդյունքում Վիլֆրիդ Զահան, օգտվելով մրցակցի պաշտպանության թերացումից, մեն-մենակ մնաց «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերի դիմաց` բացելով խաղի […]

Դի Մարիայի ու Վլահովիչի բենեֆիսը. Յուվենտուսը ջախջախեց Սասուոլոյին🎥

Իտալական Ա սերիայի 1-ին տուրում «Յուվենտուսը»` Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, մրցեց «Սասուոլոյի» դեմ։ Չնայած հանդիպման մեկնարկում շատ ավելի լավ տեսք ունեին «Սասուոլոյի» ֆուտբոլիստները, սակայն հետագա ընթացքում «բյանկոներիներն» ապացուցեցին իրենց բարձր կարգը` մրցակցին հաղթելով 3:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմի կազմից փայելեցին թիմի նորեկ Անխել դի Մարիան ու Դուշան Վլահովիչը, ով դարձավ դուբլի հեղինակ։ Արգենտինացի վինգերն էլ իր […]

Նապոլին գերգոլառատ խաղում ջախջախեց Վերոնային🎥

Իտալական Ա սերիայի 1-ին տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որի ընթացքում նեապոլիտանական ակումբը մրցակցին ջախաջախեց 5:2 հաշվով։ Լուչիանո Սպալետիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Խվիչա Կվարացխելիան, Վիկտոր Օսիմենը, Ստանիսլավ Լոբոտկան, Պյոտր Զելինսկին ու Մատեո Պոլիտանոն, իսկ «Վերոնայի» գոլերը խփեցին Կևին Լազանիան և Տոմա Անրին։ Այսպիսով, […]

Կոնտե. «Եթե ես ագրեսիա եմ տեսնում, պատասխանում եմ նույն կերպ»

Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ հանդիպման ընթացքում մրցող ակումբների գլխավոր մարզիչներ Անտոնիո Կոնտեի և Թոմաս Տուխելի միջև երկու անգամ բախում տեղի ունեցավ։ Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ այդ դրվագի մաիսն է խոսել իտալացի մասնագետը. «Տեղի ունեցածն այնքան էլ կարևոր չէ։ Կարևորը է ֆուտբոլը։ Մրցավարն ինձ կարմիր […]

Պաշտոնական. Մարկ Բարտրան փոխել է ակումբային գրանցումը

Ինչպես տեղեկացնում է թուրքական Սուպերլիգան ներկայացնող «Տրաբզոնսպորի» մամուլի ծառայությունը, ակումբը գնել է «Բետիսի» կենտրոնական պաշտպան Մարկ Բարտրային։ Ըստ հեղինակավոր Transfermarkt կայքի` «Տրաբզոնսպորը» գործարքի դիմաց անդալուսալան ակումբին վճարել է 1,25 մլն եվրո, իսկ իսպանացի պաշտպանի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ 31-ամյա պաշտպանը «Բետիսի» կազմում հանդես էր գալիս 2018 […]

Անչելոտի. «Դավիդը խնդրեց հնարավորինս արագ կատարել փոփոխությունը, քանի որ ցանկանում էր իրացնել այդ տուգանայինը»

Իսպանական Լա լիգայի 1-ին տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ալմերիայի» նկատմամբ։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին. «Վատ սկսեցինք հանդիպումը, քանի որ արագ գրոհներ զարգացնելու համար մեզ չէր հերիքում թարմությունը։ Մրցակիցը փակ էր խաղում, շատ էինք հարվածներ կատարում, սակայն դժվար էր գոլի հեղինակ դառնալը, իսկ […]

1 1,071 1,072 1,073 1,074 1,075 2,104