Անչելոտի. «Դավիդը խնդրեց հնարավորինս արագ կատարել փոփոխությունը, քանի որ ցանկանում էր իրացնել այդ տուգանայինը»

Անչելոտի. «Դավիդը խնդրեց հնարավորինս արագ կատարել փոփոխությունը, քանի որ ցանկանում էր իրացնել այդ տուգանայինը»

15/08/2022 - 11:34

Իսպանական Լա լիգայի 1-ին տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ալմերիայի» նկատմամբ։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.

«Վատ սկսեցինք հանդիպումը, քանի որ արագ գրոհներ զարգացնելու համար մեզ չէր հերիքում թարմությունը։

Մրցակիցը փակ էր խաղում, շատ էինք հարվածներ կատարում, սակայն դժվար էր գոլի հեղինակ դառնալը, իսկ երկրորդ խաղակեսում տանտերերը հոգնեցին, դրան զուգահեռ, մենք սկսեցինք ավելի շատ վերահսկել գնդակը և ավելի շատ պահեր ստեղծել, ինչն էլ տվեց իր արդյունքը։

Առհասարակ տուգանայիններն իրացնում են Բենզեման և Կրոսը, սակայն այս անգամ գործին խառնվեց Ալաբան, ով հիանալի հարվածեց։

Դավիդը խնդրեց հնարավորինս արագ կատարել փոփոխությունը, քանի որ ցանկանում էր իրացնել այդ տուգանայինը։

Ռյուդիգերը հիանալի հանդիպում անցկացրեց. նա հսկայական փորձ ունի։

Երիտասարդներն այն բանի համար, ինչ անում են մարզումների ժամանակ, արժանի են խաղադաշտ դուրս գալու և խաղալու, սակայն էմոցիոնալ տեսանկյունից այս հանդիպումը մի փոքր ճնշում գործադրեց նրանց վրա։

Այսօր նրանք ցույց չտվեցին այն որակները, որոնք տեսանելի են մարզումների ժամանակ, ինչը միանգամայն նորմալ է, քանի որ տղաները շատ երիտասարդ են, իսկ «Ռեալի» մարզաշապիկը կրելը բավական բարդ գործ է»,- նշել է իտալացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Ալմերիայի» դեմ խաղում «սերուցքայիններին» հաղթանակ պարգևեց Դավիդ Ալաբան, ով գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց տուգանայինից կատարած հիանալի հարվածով։

Հատկանշական է, որ ավստրիացի պաշտպանը վայրկյաններ առաջ էր դուրս եկել փոխարինման ու միանգամից շտապեց` տուգանայինն իրացնելու։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023