Կոնտե. «Եթե ես ագրեսիա եմ տեսնում, պատասխանում եմ նույն կերպ»

Կոնտե. «Եթե ես ագրեսիա եմ տեսնում, պատասխանում եմ նույն կերպ»

15/08/2022 - 16:26

Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։

հանդիպման ընթացքում մրցող ակումբների գլխավոր մարզիչներ Անտոնիո Կոնտեի և Թոմաս Տուխելի միջև երկու անգամ բախում տեղի ունեցավ։

Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ այդ դրվագի մաիսն է խոսել իտալացի մասնագետը.

«Տեղի ունեցածն այնքան էլ կարևոր չէ։ Կարևորը է ֆուտբոլը։

Մրցավարն ինձ կարմիր քարտ ցույց տվեց, սակայն նա այնքան էլ լավ չհասկացավ, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

Ամեն ինչ կարգին է, և ես պետք է ընունեմ իրողությունը։ Որևէ խնդիր չկա։ Եթե նույնիսկ խնդիր կա, ապա այն կմնա միայն իմ և Տուխելի միջև։

Անկեղծ ասած` ես չէի ցանկանում անդրադառնալ այս ամենին, սակայն կան տեսանյութեր, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է կատարվել։

Ամեն դեպքում, եթե ես ագրեսիա եմ տեսնում, պատասխանում եմ նույն կերպ։ Կրկնում եմ` որևէ խնդիր չկա»,- եզրափակել է Կոնտեն, ում խոսքերը մեջբերում է Standard Sport-ի լրագրող Նիզար Կինշելան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023