Պաշտոնական. Մարկ Բարտրան փոխել է ակումբային գրանցումը

Պաշտոնական. Մարկ Բարտրան փոխել է ակումբային գրանցումը

15/08/2022 - 12:55

Ինչպես տեղեկացնում է թուրքական Սուպերլիգան ներկայացնող «Տրաբզոնսպորի» մամուլի ծառայությունը, ակումբը գնել է «Բետիսի» կենտրոնական պաշտպան Մարկ Բարտրային։

Ըստ հեղինակավոր Transfermarkt կայքի` «Տրաբզոնսպորը» գործարքի դիմաց անդալուսալան ակումբին վճարել է 1,25 մլն եվրո, իսկ իսպանացի պաշտպանի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Նշենք, որ 31-ամյա պաշտպանը «Բետիսի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հունվարից` անցկացրած 146 խաղում դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Բարտրան առավել հայտնի է «Բարսելոնայի» (2012-2016 թթ., 103 հանդիպում, 6 գոլ և 6 գոլային փոխանցում) և «Բորուսիա Դորտմունդի (2016-18 թթ., 51 հանդիպում, 5 գոլ և 5 ասիստ) կազմում ունեցած մրցելույթներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023