Author Archives: Miqayel

Խավի. «Հիասթափված ենք. ցանկանում էինք ցույց տալ, որ Բարսան ճիշտ ուղու վրա է»

Իսպանական Լա լիգայի 1-ին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Մենք հիասթափված ենք, քանի որ մեծ հույսեր ունեինք։ Պետք է ուշադիր վերլուծել խաղը, կատարելագործվել, շարունակել հավատալ մեր խաղաոճին ու տքնաջան աշխատել։ «Ռայոն» շատ լավ էր պաշտպանվում։ Մեզ համար […]

Դրամա «Վիա դել Մարեում». Ինտերը 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լեչեի դեմ խաղում🎥

Իտալական Ա սերիայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Ինտերը»` «Վիա դել Մարե» մարզադաշտում, մրցեց «Լեչեի» դեմ։ Կարելի է ասել` «ներաձուրիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 2-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն բացեց հանդիպման հաշիվը, ով «Ինտեր» վերադառնալուց հետո խփեց առաջին գոլը։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ Սիմոնե Ինձզագիի սաները վերահսկում էին հանդիպման ընթացքն ու ունեին […]

Միլանն Ա սերիայի մեկնարկային խաղում գոլառատ պայքարում հաղթեց Ուդինեզեին🎥

Իտալական Ա սերիայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում գործող չեմպիոն «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Ուդինեզեի» դեմ։ Ուդինեից ժամանած հյուրերը սառը ցնցուղ էին պատրաստել «ռոսոներիների» համար, քանի որ արդեն 2-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ռոդրիգո Բեկաոյի խփած գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։ Այդուհանդերձ, Սիմոնե Ինձզագիի սաները շոկային մեկնարկից չընկճվեցին և շատ արագ ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ […]

Բարսելոնան առաջնության մեկնարկային խաղում չկարողացավ կոտրել Ռայոյի դիմադրությունը

Լա լիգայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, Խավիի թիմը ոչ մի կերպ չկարողացավ հաղթանակ կորզել. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոս դարձավ մադրիդյան ակումբի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկին, ով կատարեց 6 սեյվ։ Այսպիսով, «Բարսելոնան» ու «Ռայո Վալեկանոն» […]

Ման. Յունայթեդի խայտառակությունը. Բրենթֆորդը ջախջախեց «կարմիր սատանաներին»🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Բրենթֆորդի» դեմ։ Հանդիպման առաջին կեսում «կարմիր սատանաները» պարզապես խայտառակ հանդես եկան` բաց թողնելով 4 անպատասխան գնդակ։ «Մեղուների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջոշուա Դա Սիլվան, Մաթիաս Ենսենը, Բեն Մին ու Բրայան Մբեումոն։ Երկրորդ կեսում Էրիկ Տեն Հագի թիմը փորձեց բեկել հանդիպման ընթացքը, սակայն հյուրերի խաղում ոչինչ […]

Բարսելոնա – Ռայո Վալեկանո. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Բարսելոնան»` «Նոու Կամպ» մարզադաշտում, կմրցի «Ռայո Վալեկանոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Մանչեսթեր Սիթին տպավորիչ խաղով ջախջախեց Բորնմութին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին»` «Էթիհադ» մարզադաշտում, մրցեց «Բորնմութի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Իլկայ Գյունդողանը, Կևին դե Բրույնեն, Ֆիլ Ֆոդենը, իսկ «բալերի» կենտրոնական պաշտպան Ջեֆերսոն Լերման գրավեց սեփական դարպասը։ Նշենք, որ մանկունյական ակումբը հաղթել է նոր մեկնարկած […]

Ժեզուսի բենեֆիսը. Արսենալը գոլառատ խաղում հաղթեց Լեսթերին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Լեսթերի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական գոլառատ խաղ ստացվեց, որն ավարտվեց «զինագործների» հաղթանակով` 4:2 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ լոնդոնյան ակումբի նորեկ Գաբրիել Ժեզուսը, ով դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Արսենալի» կազմից աչքի ընկան նաև Գրանիտ Ջական ու Գաբրիել Մարտինելին, իսկ «աղվեսների» […]

Ջերարդն ուժեղ էր Լեմպարդից. Աստոն Վիլլան հաղթեց Էվերտոնին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Աստոն Վիլլան» սեփական հարկի տակ մրցեց «Էվերտոնի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը շատ ավելի լավ տեսք ուներ` հաղթելով 2:1 հաշվով։ «Վիլլային» հաղթանակ պարգևեցին Դանի Ինգսի և Էմիլիանո Բուենդիայի խփած գոլերը, իսկ «Էվերտոնի» միակ գնդակը, որպես ինքնագոլ, գրանցվեց Լյուկա Դինի անվան դիմաց։ Հավելենք, որ այս դիմականությունը հայտնվել էր բոլորի […]

Արսենալ – Լեսթեր. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Արսենալը»` Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, կմրցի «Լեսթերի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 18:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

1 1,073 1,074 1,075 1,076 1,077 2,104