Լիվերպուլը կրկին սայթաքում է` չկարողանալով կոտրել Քրիսթալ Փելասի դիմադրությունը🎥

Լիվերպուլը կրկին սայթաքում է` չկարողանալով կոտրել Քրիսթալ Փելասի դիմադրությունը🎥

16/08/2022 - 01:04

Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլը»` «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։

Հանդիպման հենց մեկնարկից մերսիսայդյան ակումբը տիրեց նախաձեռնությանն ու ուներ մեծ առավելություն, սակայն չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը։

32-րդ րոպեին էլ «արծիվները» նետվեցին կտրուկ հակագրոհի, ինչի արդյունքում Վիլֆրիդ Զահան, օգտվելով մրցակցի պաշտպանության թերացումից, մեն-մենակ մնաց «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերի դիմաց` բացելով խաղի հաշիվը։

Նախքան ընդմիջում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 57-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, Յուրգեն Կլոպի թիմը մնաց 10 հոգով։

Մերսիսայդյան ակումբի նորեկ Դարվին Նունյեսը միտումնավոր գլխով հարվածեց «Փելասի» կենտրոնական պաշտպան Յոաքիմ Անդերսենի դեմքին, ինչից հետո գլխավոր մրցավար Փոլ Թիրնին ուրուգվայցի հարձակվողին անմիջպաես հեռացրեց դաշտից։

«Լիվերպուլը», չնայած մնալով 10 ֆուտբոլիստներով, 61-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը. անհատական անցումից հետո հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Լուիշ Դիասը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ տանտերերը շարունակում էին մեծ ճնշում գործադրել մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն «Լիվերպուլին» ոչ մի կերպ չհաջողվեց հաղթանակ կորզել։

Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո «Լիվերպուլը» վաստակեց 2 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

«Քրիսթալ Փելասը», 1 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023