Author Archives: Miqayel

Գործարքը կայացած է. Կազեմիրոն տեղափոխվում է Մանչեսթեր Յունայթեդ

«Ռեալ Մադրիդի» հենակետային կիսապաշտպան Կազեմիորն կարեիրան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «կարմիր սատանաները» վճարելու են 60+10 մլն եվրո։ Բրազիլացի ֆուտբոլիստը մանկունյական ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, որն ունենալու է այն ևս 1 տարով երկարաձգելու կետ։ Ակնկալվում է, որ […]

Պաշտոնական. Նոթինգհեմ Ֆորեսթն իրականացրեց ակումբի պատմության ամենախոշոր տրանսֆերը

Ինչպես տեղեկացնում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Վուլվերհեմպտոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մորգան Գիբս-Վայթին։ «Անտառապահները» 22-ամյա ֆուտբոլիստի դիմաց «գայլերին» վճարել են 29.5 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Հատկանշական է, որ այս գործարքը դարձել է «Ֆորեսթի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Մինչ այս ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերը Տայվո Ավոնիյիի […]

Բարսելոնան գրեթե համաձայնության է հասել Վիլյառեալի պաշտպանի հետ

«Բարսելոնան» շատ մոտ է հերթական գործարքն իրականացնելուն։ Ինչպես հայտնում է իսպանացի հանրահայտ լրագրող Ժերար Ռոմերոն, խոսքը «Վիլյառեալի» աջ պաշտպան Խուան Ֆոյթի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» անձական պայմանագրի հարցում գրեթե համաձայնության է հասել արգենտինացի ֆուտբոլիստի հետ, ում գործակալին օգոստոսի 16-ին նկատել են Կատալոնիայի մայրաքաղաքում։ Այժմ գործարքի հարցում «Բարսելոնան» բանակցություններ պետք է սկսի նաև «դեղին սուզանավի» […]

Դոմենիկո Կրիշիտոյի ֆանտաստիկ գոլը Նյու-Ինգլանդ Ռևոլուշնի դեմ խաղում🎥

Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 26-րդ խաղում «Տորոնտոն» սեփական հարկի տակ մրցեց «Նյու-Ինգլանդ Ռևոլուշնի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ 75-րդ րոպեին «Տորոնտոյի» կազմում ընթացքից կատարած հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ իտալացի անվանի պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն` դնելով հանդիպման վերջակետը։ Հավելենք, որ 35-ամյա պաշտպանն առավել հայտնի է «Ջենոայի» (274 խաղ, 30 գոլ և 13 գոլային փոխանցում), «Զենիթի» (224 խաղ, […]

Կազեմիրոն շատ մոտ է կարիերան անգլիական գրանդի կազմում շարունակելուն

«Ռեալ Մադրիդի» հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կարմիր սատանաները» «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի տրանսֆերը ձախողելուց հետո այժմ բոլոր ուժերը կենտրոնացրել են Կազմեիրոյին ձեռք բերելու ուղղությամբ։ Աղբյուրի փոխանցմամբ` օգոստոսի 18-ին մանկունյական ակումբն ակտիվ բանակցություններ է վարել ինչպես «Ռեալ Մադրիդի», այնպես էլ բրազիլացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, […]

Փյունիկն ու Շերիֆը համառ պայքարում չպարզեցին հաղթողին

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մրցեց Մոլդովան ներկայացնող «Շերիֆի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերն այդպես էլ չգտան մրցակցի դարպասը տանող ճանապարհը. հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին` Տիրասպոլում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Փյունիկ – Շերիֆ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կմրցի մոլդովական «Շերիֆի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Պաշտոնական. Պակո Ալկասերը փոխեց ակումբային գրանցումը

Ինչպես տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Շարջայի» մամուլի ծառայությունը, ակումբը վարձակալել է «Վիլյառեալի» հարձակվող Պակո Ալկասերին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո «Շարջան» ունենալու է նաև իսպանացի հարձակվողի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավունք։ Նշենք, որ Պակո Ալկասերը «դեղին սուզանավի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հունվարից` […]

Պաշտոնական. Վուլերհեմպտոնն իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը

Ինչպես տեղեկացնում է «Վուլվերհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է Լիսաբոնի «Սպորտինիգի» կիսապաշտպան Մաթեուս Նունյեսին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ «գայլերը» գործարքի դիմաց պորտուգալական ակումբին վճարել են 45 մլն եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս տրանսֆերը «Վուլվզի» համար հավելավճարներով կհասնի մինչև 50 մլն եվրո։ Հավելենք, որ այս գործարքը […]

ՉԼ. Բենֆիկան վստահ խաղով հաղթեց Դինամո Կիևին🎥

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Բենֆիկան» հյուրընկալվելիս մրցեց «Դինամո Կիևի» դեմ։ Հանդիպման մեծ մասում պորտուգալական ակումբն ուներ շատ ավելի լավ տեսք` հաղթելով 2:0 հաշվով։ Ռոջեր Շմիդտի թիմին հաղթանակ պարգևեցին Ժիլբերտոյի և Գոնսալու Ռամուշի խփած գոլերը։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին` Լիսաբոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,069 1,070 1,071 1,072 1,073 2,104