Author Archives: Miqayel

Հիասքանչ ֆուտբոլ Հայֆայում. Մաքքաբին գոլառատ խաղում հաղթեց Ցրվենա Զվեզդային 🎥

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Մաքքաբի Հայֆան»` «Սեմի Օֆեր» մարզադաշտում, մրցեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ էին սկսել տանտերերը, ովքեր 18-րդ րոպեին Ֆրանցդի Պիերոյի խփած գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։ Այդուհանդերձ, Դեյան Ստանկովիչի թիմը չընկճվեց բաց թողած գոլից և նախքան ընդմիջման գնալը ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշի մեջ։ Նախ 27-րդ […]

Դելե Ալին մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

«Էվերտոնի» կիսապաշտպան Դելե Ալին, ամենայն հավանականությամբ, կարիերա կշարունակի թուրքական «Բեշիկթաշի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բեշիկթաշը» պատրաստ է ինչպես վարձակալել, այնպես գնել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը ցանկանում է ամեն կերպ բաժանվել 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից։ «Իրիսները» թույլ են տվել, որպեսզի Ալին ինքնքուրույն որոշում կայացնի իր ապագայի հարցում և կողմնորոշվի, […]

Պաշտոնական. ՊՍԺ-ի պաշտպանը տեղափոխվեց Վեսթ Հեմ

Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպանան Թիլո Կերերին։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս 2 տարով երկարաձգելու հնարավորություն։ «Մրճահարները» գործարքի դիմաց փարիզյան ակումբին վճարել են 12 մլն եվրո։ Հավելենք, որ լոնդոնյան ակումբն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ […]

Գործարքը կայացած է. Բավարիայի պաշտպանը տեղափոխվում է Սևիլիա

«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Տանգի Նիանզուն կարիերան կշարունակի «Սևիլիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Սևիլիան» «Բավարիային» վճարելու է 20 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` 20-ամյա ֆուտբոլիստն արդեն մեկնել է Սևիլիա, որտեղ բուժզննում է անցել նոր ակումբի համար, որի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 […]

Ռոնալդուի տրանսֆերի հարցում Մենդեշը բանակցություններ է վարում եվրոպական անվանի ակումբի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, պորտուգալացի ֆուտբոլիստին կարիերայի շարունակության միայն երկու տարբերակ է մնացել։ Աղբյուրի փոխանցմամբ` դրանցից մեկը «Բորուսիա Դորտմունդն» է, որի հետ 37-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարում նրա հավանական տեղափոխության շուրջ։ Երկրորդ տարբերակը Լիսաբոնի «Սպորտինգ» վերադառալն է, որտեղ Ռոնալդուն սկսել է իր […]

Ինտերը հաստատել է. Մխիթարյանը վնասված է ստացել

Ինչպես հայտնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի վնասվածք է ստացել։ Իտալական Ա սերիայի 1-ին տուրում «Լեչչեի» դեմ կայացած հանդիպումից հետո (2:1) հայազգի ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ինչը ցույց է տվել, որ Մխիթարյանը վնասել է ձախ ոտքի ազդրի ճկվող մկանները։ Առաջիկա օրերին 33-ամյա ֆուտբոլիստը լրացուցիչ հետազոտություն պետք է անցնի` պարզելու, թե երբ […]

ՉԼ. Կոպենհագենը հաղթեց Տրաբզոնսպորին🎥

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Կոպենհագենը»` «Պարկեն» մարզադաշտում, մրցեց Թուրքիայի չեմպիոն «Տրաբզոնսպորի» դեմ։ Դանիական ակումբը հանդիպման ողջ ընթացքում ավելի լավ տեսք ուներ` հաղթելով 2:1 հաշվով։ Յես Տորուպի թիմին հաղթանակ պարգևեցին Վիկտոր Կլասոնի և Լուկաս Լերագերի խփած գոլերը, իսկ հյուրերի միակ գնդակը գրանցվեց Անաստոսիոս Բակասետասի անվան դիմաց։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա […]

Գոլառատ ֆուտբոլ Գլազգոյում. Ռեյնջերսն ու ՊՍՎ-ն չպարզեցին հաղթողին🎥

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Ռեյնջերսը»` Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում, մրցեց ՊՍՎ-ի դեմ։ Ինչպես և ակնկալվում էր, հանդիպումն անցավ գոլառատ պայքարում, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Ռենջերների» կազմից գոլերը խփեցին Անտոնիո Չոլակն ու Թոմ Լոուրենսը, իսկ Ռուդ վան Նիստելռոյի թիմի կազմից` Իբրահիմ Սանգարեն ու Արմանդո Օբիսպոն։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան […]

ՉԼ. Բուդե Գլիմտը շարունակում է տպավորել` հաղթելով նաև Դինամո Զագրեբին🎥

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում նորվեգական «Բուդե Գլիմտը» սեփական հարկի տակ մրցեց «Դինամո Զագրեբի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում նորվեգական ակումբը հաղթեց նվազագույն` 1:0 հաշվով։ Կյետիլ Կնուդսենի թիմին հաղթանակ պարգևեց 37-րդ րոպեին Ամալ Պելեգրինոյի խփած միակ գոլը։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին` Զագրեբում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մբապե. «Ռոնալդուն «Ոսկե գնդակների» մեծ մասն ստացել է 27-ից հետո. միգուցե ես էլ ավելի ուշ հաղթեմ»

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն փորձել է գուշակել, թե երբ կդառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր. «Կրիշտիանու Ռոնալդուն ավելի շատ «Ոսկե գնդակ» հաղթել է 27 տարեկանից հետո, ինչն ինձ որոշակի ժամանակ է տալիս։ Միգուցե ես էլ ավելի ուշ հաղթեմ մրցանակը, երբ արդեն կարիերայի լուրջ փուլերով անցած կլինեմ»,- նշել է 23-ամյա հարձակվողը, ում խոսքերը մեջբերում է […]

1 1,070 1,071 1,072 1,073 1,074 2,104