Author Archives: Miqayel

Պաշտոնական. Մարտին Բրեյթվեյթը փոխեց ակումբային գրանցումը

Ինչպես տեղեկացնում է «Էսպանյոլի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթի հետ։ Կոմղերի միջև պայմանագիրը կնքվել է 3 տարով` մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ դանիացի ֆուտբոլիստը «թութակների» շարքերը համալրել է անվճար, քանի որ խզել է «բլաուգրանայի» հետ գործող պայմանագիրը։ Հիշեցնենք, որ Մարտին Բրեյթվեյթը «Բարսելոնայի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. փետրվարից` […]

Դեպայն իր ապագայի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը Twitter-ի իր միկրոբլոգում կատարած գրառման միջոցով հայտարարել է, որ որոշել է մրցելույթները շարունակել կատալոնական ակումբի կազմում. «Ես որոշել եմ մնալ «Բարսայում» և ողջ վճռականությամբ լցված պատրաստ եմ ներդրում ունենալ ակումբի հաջողությունների համար»,- գրել է հոլանդացի հարձակվողը։ Հիշեցնենք, որ շատ էին խոսակցությունները, որ Դեպայն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքելու է «բլաուգրանայի» […]

Ման. Յունայթեդը շարունակում է հաղթարշավն` առավելության հասնելով նաև Լեսթերի նկատմամբ🎥

Անգլիական Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս` «Քինգ Փաուեր» մարզադաշտում, մրցեց «Լեսթերի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «կարմիր սատանաները» հաղթեցին նվազագույն` 1:0 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմին հաղթանակ պարգևեց 23-րդ րոպեին Ջեյդոն Սանչոյի խփած գոլը։ Այս հաղթանակից հետո մանկունյական ակումբը վաստակեց 9 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։ «Լեսթերն» իր ակտիվում ունի ընդամենը 1 միավոր […]

Կոպմեյներսի բենեֆիսը. Ատալանտան հաղթեց Տորինոյին` դառնալով Ա սերիայի առաջատար🎥

Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Բերգամոն ներկայացնող ակումբն ուներ խաղային առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ «Ատալանտայի» կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց` 3 անգամ գրավելով մրցակցի դարպասը։ «Տորինոյի» միակ գոլն էլ խփեց Նիկոլա Վլաշիչը։ Այս հաղթանակից հետո Ջան Պիերո Գասպերինիի […]

Զախարյանի` Չելսի տեղափոխությունը ձախողվել է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Չելսին» լրջորեն հետաքրքրված էր «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, ում դիմաց «ազնվականները» պատրաստ էին վճարել 15 մլն եվրո։ Այդուհանդերձ, մոսկովյան ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ այդ գործարքը ձախողվել է. «Արսեն Զախարյանը մնում է «Դինամոյում»։ Օգոստոսի 25-ին «Դինամոն» ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության վերաբերյալ առաջարկ է ստացել «Չելսիից»։ Մի քանի օր […]

Գործարքը կայացած է. Հեկտոր Բելերինը տեղափոխվում է Բարսելոնա

«Արսենալի» աջ պաշտպան Հեկտոր Բելերինը կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իսպանացի լատերալն ու լոնդոնյան ակումբը կխզեն գործող պայմանագիրը, ինչից հետո Բելերինն ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի «բլաուգրանայի» շարքերը։ Սպասվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ կնքելու է 1 տարվա պայմանագիր` մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Լրագրող Տոնի Խուանմարտին էլ հաղորդում […]

Գործարքը կայացած է. Բարսելոնան ու Չելսին փոխանակում կիրականացնեն

«Բարսելոնայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարկերան կշարունակի «Չելսիի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ազնվականները» «բլաուգրանային» կվճարեն 14 մլն եվրո։ Բացի դրանից, գործարքում կներառվի նաև «Չելսիի» ձախ պաշտպան Մարկոս Ալոնսոն, ում ծառայություններով կատալոնական ակումբը հետաքրքրված էր արդեն տևական ժամանակ։ Սպասվում է, որ Օբամեյանգն առաջիկա ժամերին կմեկնի […]

Մարտին Բրեյթվեյթը շուտով կփոխի ակումբային գրանցումը

«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեթյվեյթը կարիերան կշարունակի «Էսպանյոլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, դանիացի ֆուտբոլիստն այս պահին բուժզննում է անցնում «թութակների» համար։ Հաղորդվում է, որ Բրեյթվեյթը «Էսպանյոլի» հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Նշվում է, որ գործարքը պաշտոնապես կկայանա այն ժամանակ, երբ 31-ամյա ֆուտբոլիստը խզի […]

Արթուրը կարիերան կշարունակի անգլիական գրանդի կազմում🎥

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն կարիերան կշարունակի «Լիվերպուլի» կազմում։ Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, երկու ակումբների միջև բանակցությունները բավականան արագ են զարգացել, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 1-ին` ուշ գիշերը, ինչի արդյունքում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ մերսիսայդյան ակումբը մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակալելու է […]

Հալանդը Պրեմիեր լիգայի շրջանակում հեթ-տրիկների քանակով հավասարվել է Մանեին, Ազարին ու Սոնին

Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 6:0 հաշվով ջախջախեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Հանդիպման հերոս դարձավ մանկունյական ակումբի հարձակվող Էրլինգ Հալանդը, ով երեք անգամ գրավեց մրցակցի դարպասն` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։ Հատկանշական է, որ նորվեգացի ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ է դառնում արդեն երկրորդ տուրն անընդմեջ։ Ինչպես հայտնում է ESPN-ը, չնայած Հալանդը Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրել […]

1 1,058 1,059 1,060 1,061 1,062 2,104