Author Archives: Miqayel

Լուիս Սուարեսի հիասքանչ գոլը Պենյարոլի դեմ խաղում🎥

Ուրուգվայի առաջնության 4-րդ տուրում «Նասիոնալը» մրցեց «Պենյարոլի» դեմ` հաղթելով 3:1 հաշվով։ «Նասիոնալի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լուիս Սուարեսը, ով 53-րդ րոպեին հեռահար հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ` Մոնտեվիդեոյի «Գրան Պարկ» մարզադաշտի լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Նշենք, որ «Էլ պիստոլերոն» «Նասիոնալի» շարքերը համալրելուց հետո մասնակցել է 7 հանդիպման` դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ […]

Ատալանտան շարունակում է վստահ մրցելույթները` հաղթելով նաև Մոնցային🎥

Իտալական Ա Սերիայի 5-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Մոնցայի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո Ջան Պիերո Գասպերինիի թիմն երկու անպատասխան գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը` հաղթելով 2:0 հաշվով։ Բերգամասկների կազմից աչքի ընկավ Ռասմուս Հոյլունդը, իսկ «Մոնցայի» պաշտպան Մարլոնը գրավեց սեփական դարպասը։ Այս հաղթանակից հետո «Ատալանտան» վաստակեց 13 միավոր` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ […]

Նորբերտո Բրիասկո Բալեկյանի գոլը Կոլոն Սանտա Ֆեի դեմ խաղում🎥

Արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալի 17-րդ տուրում «Բոկա Խունիորսը» հյուրընկալվելիս մրցեց «Կոլոն Սանտա Ֆեի» դեմ` հաղթելով 2:1 հաշվով։ «Բոկայի» կազմում տևական դադարից հետո խաղադաշտ վերադարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով 11-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` բացելով հանդիպման հաշիվը։ Նշենք, որ 29-ամյա հարձակվողը Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբի կազմում վերջին անգամ հանդիպման մասնակցել էր 2021 թ. նոյեմբերի […]

Ռեալը չի զղջում, որ չի գնել Հալանդին

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալ Մադրիդն» արդեն սկսել է մտածել ակումբի հարձակվող Կարիմ Բենզեմայի համար փոխարինող ձեռք բերելու մասին։ Վերջերս փակված ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «արքայական» ակումբը չփորձեց գնել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին, ով, ի վերջո, «Բորուսիա Դորտմունդից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։ Մադրիդյան ակումբն այնքան էլ ակտիվ չէր պայքարում Հալանդին ձեռք բերելու համար, քանի որ հույս […]

Մոուրինիո. «Ավելի լավ է մեկ անգամ պարտվել 0:4, քան չորս անգամ` 0:1»

Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 0:4 հաշվով զիջեց «Ուդինեզեին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն։ «Ծանր հանդիպում էր բարդ մրցակցի դեմ, որը գիտի` ինչպես գործել նման խաղերում։ Նման խաղերում չպետք է զիջես հաշվի մեջ, քանի որ մրցակիցը շատ լավ է սկսում պաշտպանվել և հակագրոհել, կարողանում է վերահսկել գնդակի […]

Բրեյթվեյթն իր նորամուտի խաղում հաղթանակ պարգևեց Էսպանյոլին🎥

Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրում «Էսպանյոլը» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 83-րդ րոպեին կատալոնական ակումբին հաղթանակ պարգևեց թիմի նորեկ Մարտին Բրեյթվեյթը, ով իր նորամուտի հանդիպումն էր անցկացնում «թութակների» կազմում։ Այսպիսով, «Էսպանյոլն» առավելության հասավ 1:0 հաշվով` ընթացիկ մրցաշրջանում տոնելով առաջին հաղթանակը։ Դիեգո Մարտինիեսի թիմը վաստակեց 4 միավոր և զբազեցնում է […]

Ուդինեզեն շոկի ենթարկեց Ռոմային` ջախջախելով վերջինիս🎥

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի շրջանակում «Ուդինեզեն»` «Դաչիա Արենիա» մարզադաշտում, մրցեց «Ռոմայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ տանտերերը պարզապես շոկի ենթարկեցին «Ռոմային»` ջախջախելով 4:0 հաշվով։ Անդրեա Սոտիլի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Դեսթինի Ուդոջին, Լազար Սամարջիչը, Ռոբերտո Պերեյրան ու Սանդի Լովրիչը։ Այս հաղթանակից հետո Ուդինե քաղաքը ներկայացնող ակումբը վաստակեց 10 միավոր` բարձրանալով 4-րդ հորիզոնական։ […]

Մանչեսթեր Յունայթեդը հիանալի խաղով կանգնեցրեց Արսենալին` հաղթելով «զինագործներին» 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդն»` «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, մրցեց «Արսենալի» դեմ։ Հանդիպման մեկնարկում «Արսենալն» ուներ խաղային առավելություն և արդեն 12-րդ րոպեին Գաբրիել Մարտինելիի ջանքերով Միկել Արտետայի թիմը բացեց հաշիվը, սակայն գլխավոր մրցավար Փոլ Թիրնին դիտեց դրվագի տեսակրկնապատկերը և կանոնների խախտման պատճառով չարձանագրեց դարպասի գրավումը։ Խփած գոլից հետո էլ հյուրերն ունեին խաղային առավելություն, […]

Մանչեսթեր Յունայթեդ – Արսենալ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Էդուարդ Սպերցյանի «կախած» հարվածով հիասքանչ գոլը Սոչիի դեմ խաղում 🎥

Ռուսական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Սոչիին»։ «Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, ով 52-րդ րոպեին «կախած» հարվածով դարձավ տպավորիչ գոլի հեղինակ` կրկնապատկելով իր թիմի առավելությունը։ Նշենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 8 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում 1-2-րդ […]

1 1,056 1,057 1,058 1,059 1,060 2,104