Ման. Յունայթեդը շարունակում է հաղթարշավն` առավելության հասնելով նաև Լեսթերի նկատմամբ🎥

Ման. Յունայթեդը շարունակում է հաղթարշավն` առավելության հասնելով նաև Լեսթերի նկատմամբ🎥

02/09/2022 - 01:16

Անգլիական Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս` «Քինգ Փաուեր» մարզադաշտում, մրցեց «Լեսթերի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «կարմիր սատանաները» հաղթեցին նվազագույն` 1:0 հաշվով։

Էրիկ Տեն Հագի թիմին հաղթանակ պարգևեց 23-րդ րոպեին Ջեյդոն Սանչոյի խփած գոլը։

Այս հաղթանակից հետո մանկունյական ակումբը վաստակեց 9 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։

«Լեսթերն» իր ակտիվում ունի ընդամենը 1 միավոր և եզրափակում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023