Հալանդը Պրեմիեր լիգայի շրջանակում  հեթ-տրիկների քանակով հավասարվել է Մանեին, Ազարին  ու Սոնին

Հալանդը Պրեմիեր լիգայի շրջանակում հեթ-տրիկների քանակով հավասարվել է Մանեին, Ազարին ու Սոնին

01/09/2022 - 12:04

Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 6:0 հաշվով ջախջախեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։

Հանդիպման հերոս դարձավ մանկունյական ակումբի հարձակվող Էրլինգ Հալանդը, ով երեք անգամ գրավեց մրցակցի դարպասն` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։

Հատկանշական է, որ նորվեգացի ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ է դառնում արդեն երկրորդ տուրն անընդմեջ։

Ինչպես հայտնում է ESPN-ը, չնայած Հալանդը Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում, հեթ-տրիկիների քանակով արդեն հավսարվել է Սադիո Մանեին («Սաութհեմպտոն», «Լիվերպուլ», 263 հանդիպում), Էդեն Ազարին («Չելսի», 245) և Հին Մին Սոնին («Տոտենհեմ», 237)։

Հատկանշական է, որ Մանեն Պրեմիեր լիգայի շրջանակում իր երկու հեթ-տրիկներն էլ ձևակերպել է «Սաութհեմպտոնի» կազմում հանդես գալու ժամանակ։ Սենեգալցի վինգերը «Լիվերպուլի» կազմում Պրեմիեր լիգայում այդպես էլ հեթ-տրիկի հեղինակ չդարձավ։

Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը 2022 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է 60 մլն եվրոյի դիմաց «Բորուսիա Դորտմունդից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023