Զախարյանի` Չելսի տեղափոխությունը ձախողվել է

Զախարյանի` Չելսի տեղափոխությունը ձախողվել է

01/09/2022 - 20:06

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Չելսին» լրջորեն հետաքրքրված էր «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, ում դիմաց «ազնվականները» պատրաստ էին վճարել 15 մլն եվրո։

Այդուհանդերձ, մոսկովյան ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ այդ գործարքը ձախողվել է.

«Արսեն Զախարյանը մնում է «Դինամոյում»։

Օգոստոսի 25-ին «Դինամոն» ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության վերաբերյալ առաջարկ է ստացել «Չելսիից»։

Մի քանի օր շարունակ առարկայական բանակցություններ էին ընթանում «Դինամոյի» և «Չելսիի» միջև, որոնց ընթացքում մեր ակումբը կառուցողական դիրք է զբաղեցրել։

Այդուհանդերձ, մի շարք հանգամանքներից, որոնք կախված չեն մեր ակումբից, ներկա պահին հնարավոր չէ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացնել այս գործարքը։

Այնուամենայնիվ, մեր ակումբը շարունակում է բաց մնալ տարբեր առաջարկների համար, որոնք համապատասխան կլինեն «Դինամոյի» և ֆուտբոլիստների համար։

Ներկա պահին կողմերը որոշել են, որ Արսենլը կշարունակի հանդես գալ «Դինամոյի» կազմում»,- նշված է մոսկովյան ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը «Դինամոյի» սան է, որի կազմում անցկացրել է 54 հանդիպում` դառնալով 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023