«Էսպանյոլի» հարձակվող Խոսելուն կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Արքայական» ակումբը մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալի 33-ամյա հարձակվողին, որի դիմաց «թութակներին» վճարելու է 500 հազար եվրո։ Նշվում է, որ գործարքը ներառում է նաև գնման ոչ պարտադիր իրավունք, և եթե «Ռեալը» որոշի օգտվել […]
Ավելին
Ավարտվեց իսպանական Լա լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 38-րդ տուրում, առաջնության ստորոտում բավական հետաքրքիր պայքար ծավալվեց։ «Ալմերիան», որը պայքարում էր տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու համար, հյուրընկալվելիս մրցեց որևէ մոտիվացիա չունեցող «Էսպանյոլի» դեմ (խմբ.` կատալոնական ակումբն արդեն դուրս էր մնացել ուժեղագույնների խմբից)։ Տեղը Լա լիգայում պահպանելու համար «Էսպանյոլի» դեմ խաղում «Ալմերիային» բավարար էր նաև ոչ-ոքի արդյունքը, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 37-րդ տուրում «Էսպանյոլը» «Մեստալիա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։ Հանդիպումն ունեցավ բավական դրամատիկ ընթացք ու ավարտ։ Առաջին կեսում «չղջիկներն» ունեին խաղային առավելություն և 38-րդ րոպեին Դիեգո Լոպեսի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։ Տանտերերի հաջողությունը շատ կարճ տևեց, քանի որ արդեն 40-րդ րոպեին «թութակները» խփեցին պատասխան գոլն. աչքի ընկավ Սեզար Մոնտեսը։ Կողմերն ընդմիջման […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում «Էսպանյոլը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հանդիպումը «հնդկացիների» համար բավական հաջող էր ընթանում, որոնք արդեն 46-րդ րոպեի դրությամբ «թութակներին» հաղթում էին 3:0 հաշվով։ Դիեգո Սիմեոնեի թիմի կազմից գոլերը խփեցին Սաուլ Նիգեսն, Անտուան Գրիզմանն ու Յանիկ Ֆերեյրա Կարասկոն։ Այդուհանդերձ, կատալոնական ակումբն իր մեջ ուժ գտավ և կարողացավ բեկել հանդիպման […]
Ավելին
«Ռեալ Մադրիդն» սկսել է դիտարկել Կարիմ Բենզեմային փոխարինող փնտրելու տարբերակներ։ Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, այդ դիրքի ամրապնդման համար «արքայական» ակումբը մտադիր է ձեռք բերել «Էսպանյոլի» հարձակվող Խոսելուին։ Աղբյուրի փոխանցմամբ` «սերուցքայինները», «Էսպանյոլի» նկատմամբ հարգանքից ելնելով, 33-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար դեռևս բանակցություններ չեն սկսել կատալոնական ակումբի հետ, որը պայքարում է տեղը Լա լիգայում պահպանելու համար։ «Ռեալի» […]
Ավելին
«Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։ Այդ հաղթանակից հետո «բլաուգրանան» վաստակեց 85 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ դարձավ Լա լիգայի չեմպիոն։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Խավին. «Հիանալի զգացողություններ ունենք։ Մեր աշխատանքը լավ ենք կատարել, որն սկսվել էր դեռևս նախորդ տարվա հուլիսից և արդեն 10 ամիս է […]
Ավելին
«Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։ Այդ հաղթանակից հետո «բլաուգրանան» վաստակեց 85 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ դարձավ Լա լիգայի չեմպիոն։ Հանդիպումից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները «RCDE» մարզադաշտում սկսեցին տոնել իրենց հաջողությունը։ Այդուհանդերձ, «Էսպանյոլի» երկրպագուները չկարողացան հանդուրժել կատարվողը և ներխուժեցին խաղադաշտ` խաթարելով «Բարսելոնայի» չեմպիոնական տոնախմբությունը։ «Բլաուգրանայի» ֆուտբոլիստներն անմիջապես գնացել են […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Էսպանյոլի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ խաղային մեծ առաբելություն` մրցակցին հաղթեց 4:2 հաշվով։ Խավիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքս Բալդեն ու Ժյուլ Կունդեն։ «Թութակների» գոլերը խփեցին Խավի Պուադոն ու Խոսելուն։ Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Էսպանյոլի» դեմ։ Չնայած հանդիպումը բավական անհաջող սկսվեց «արքայական» ակումբի համար և 8-րդ րոպեին հյուրերը Խոսելուի ջանքերով բացեցին հաշիվը, միևնույն է, Կառլո Անչելոտիի թիմը բավական վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 3:1 հաշվով։ «Սերուցքայինների» կազմից էլ մեկական անգամ աչքի ընկան Վինիսիուսը, Էդեր Միլիտաոն ու Մարկո Ասենսիոն։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ կմցրի «Էսպանյոլի» դեմ: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ: Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
1 2 3 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023