Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Տորինոյի» դեմ։ Գոլառատ պայքարում «գայլերը» 3:2 հաշվով հաղթեց «ցլերին»։ Դանիելե դե Ռոսիի թիմից փայլեց Պաուլո Դիբալան` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Արգենտինացի հարձակվողն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղում խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Հյուրերի կազմից աչքի ընկավ Դուվան Սպատան, իսկ «Ռոմայի» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» Թուրինի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «աձուրիները» հերթական ձախողած հանդիպումն անցկացրին և 0:3 հաշվով պարտություն կրեցին։ «Տորինոյի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Անտոնիո Սանաբրիան, Նիկոլա Վլաշիչն ու Ալեսանդրո Բուոնջորնոն։ Այս հաղթանակից հետո «Տորինոն» վաստակեց 27 միավոր` բարձրանալով 10-րդ հորիզոնական։ «Նապոլին», 28 միավորով, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 9-րդ տուրում «Ինտերը» Թուրինի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «ներաձուրիները» հիանալի հանդիպում անցկացրին` «ցլերին» ջախջախելով 3:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից գոլերը խփեցին Մարկուս Թյուրամը, Լաուտարո Մարտինեսն ու Հական Չալհանօղլուն։ Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 22 միավոր` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն», 9 միավորով, 14-րդն է։
Ավելին
Իտալական Ա սերիայի 2-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Տորինոյի» դեմ։ «Ռոսոներիները» հիանալի հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն, ով երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։ Մեկական գոլ էլ խփեցին Քրիստիան Պուլիշիչն ու Թեո Էրնանդեսը։ «Ցլերի» միակ գոլն էլ խփեց Պեր Սխյուրսը։ Այս հաղթանակից հետո «Միլանը» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 36-րդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» դեմ։ Բավական համառ պայքարում ընթացած խաղում բերգամասկները կարողացան խաղավերջում 2:1 հաշվով հաղթանակ կորզել։ Ջան Պիերո Գասպերինիի թիմի կազմից աչքի ընկան Դավիդե Ձապակոստան ու Դուվան Սապատան, ով իր գոլը խփեց 88-րդ րոպեին։ Նշենք, որ կոլումբացի հարձակվողը պաշտոնական խաղերում գրեթե 6 ամիս գոլի հեղինակ չէր դարձել։ 32-ամյա հարձակվողն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեց «Տորինոյին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել թուրինյան ակումբի պաշտպան Գլեյսոն Բրեմերն, ով վերոնշյալ խաղում խփեց իր թիմի հաղթական գոլը։ «Մենք հիանալի հանդիպում անցկացրինք, ճիշտ է, խաղի մեկնարկը լավ չստացվեց, սակայն, արդյունքում հաղթեցինք, ինչն ամենակարևորն է։ «Յուվենտուսը» դաշտում ցույց է տալիս, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի վերջին և կենտրոնական խաղում կայացավ թուրինյան հերթական դերբին, որի շրջանակում «Ալիանց» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Յուվենտուսն» ու «Տորինոն»։ «Ցլերը» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «բյանկոներիների» համար, քանի որ արդեն 2-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Յան Կարամոն առաջ մղեց հյուրերին։ Իվան Յուրիչի թիմի ուրախությունը կարճ տևեց, քանի որ արդեն 16-րդ րոպեին […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ռոսոներիներին» հաղթանակ պարգևեց 62-րդ րոպեին Օլիվիե Ժիրուի խփած միակ գոլը։ Այսպիսով, «Միլանը» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 41 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։ Մինչ այս Ստեֆանո Պիոլիի թիմը բոլոր մրցաշարում կրել էր 4 […]
Ավելին
Հունվարի 10-19-ը կայացան Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Ինտեր» 2:1 «Պարմա» «Միլան» 0:1 «Տորինո» «Ֆիորենտինա» 1:0 «Սամպդորիա» «Ռոմա» 1:0 «Ջենոա» «Նապոլի» 2:2 (11 մ – 4:5) «Կրեմոնեզե» «Ատալանտա» 5:2 «Սպեցիա» «Լացիո» 1:0 «Բոլոնիա» «Յուվենտուս» 2:1 «Մոնցա» 1/4 եզրափակիչում կկայանան հետևյալ հանդիպումները. «Ֆիորենտինա» – «Տորինո» «Ռոմա» – «Կրեմոնեզե» «Ինտեր» – «Ատալանտա» […]
Ավելին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է Իտալիայի գավաթի անցկացման ձևաչափը.  «Իտալիայի գավաթը Եվրոպայի վատագույն մրցաշարն է. այն չի պաշտպանում փոքր թիմերին։ «Տորինոն» հյուրընկալվելիս հաղթեց «Միլանին», բայց հաջորդ փուլում նրանք ստիպված կլինեն կրկին արտագնա հանդիպում անցկացնել, քանի որ «Ֆիորենտինան» նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, իսկ թուրինյան ակումբը 8-րդն էր կամ 9-րդը։ Ես դա չեմ հասկանում։ Հիանալի կլիներ հանդիպումներ անցկացնել Բ Սերիան […]
Ավելին
1 2 3 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023