Պաշտոնական. Մարտին Բրեյթվեյթը փոխեց ակումբային գրանցումը

Պաշտոնական. Մարտին Բրեյթվեյթը փոխեց ակումբային գրանցումը

02/09/2022 - 01:39

Ինչպես տեղեկացնում է «Էսպանյոլի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթի հետ։

Կոմղերի միջև պայմանագիրը կնքվել է 3 տարով` մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ դանիացի ֆուտբոլիստը «թութակների» շարքերը համալրել է անվճար, քանի որ խզել է «բլաուգրանայի» հետ գործող պայմանագիրը։

Հիշեցնենք, որ Մարտին Բրեյթվեյթը «Բարսելոնայի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. փետրվարից` 58 խաղում դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023