Արթուրը կարիերան կշարունակի անգլիական գրանդի կազմում🎥

Արթուրը կարիերան կշարունակի անգլիական գրանդի կազմում🎥

01/09/2022 - 13:45

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն կարիերան կշարունակի «Լիվերպուլի» կազմում։

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, երկու ակումբների միջև բանակցությունները բավականան արագ են զարգացել, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 1-ին` ուշ գիշերը, ինչի արդյունքում կողմերը հասել են վերջնական համաձայնության։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ մերսիսայդյան ակումբը մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակալելու է բրազիլացի կիսապաշտպանին։

Հատկանաշական է, որ կողմերի միջև կնքվելիք վարձակալական պայմանագիրը չի ներառելու գնման իրավունք։

Նշվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի արդեն այսօր` սեպտեմբերի 1-ին, երբ 26-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի «Լիվերի» համար։

Հաղորդվում է, որ Արթուրը բավական արագ համաձայնել է համալարել «Լիվերպուլի» շարքերն այն բանից հետո, երբ իմացել է, որ մերսիսայդյան ակումբը հետաքրքրված է իր ծառայություններով։

Լրագրող Ռոմեո Ագրեստին Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որտեղ Արթուրն արդեն մեկնել է Լիվերպուլ` ավարտին հասցնելու իր տեղափոխությունը։

Հիշեցնենք, որ Արթուր Մելոն «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հոկտեմբերից` անցկացրած 63 խաղում դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023