Գործարքը կայացած է. Հեկտոր Բելերինը տեղափոխվում է Բարսելոնա

Գործարքը կայացած է. Հեկտոր Բելերինը տեղափոխվում է Բարսելոնա

01/09/2022 - 19:22

«Արսենալի» աջ պաշտպան Հեկտոր Բելերինը կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իսպանացի լատերալն ու լոնդոնյան ակումբը կխզեն գործող պայմանագիրը, ինչից հետո Բելերինն ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի «բլաուգրանայի» շարքերը։

Սպասվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ կնքելու է 1 տարվա պայմանագիր` մինչև 2023 թ. հունիսի 30-ը։

Լրագրող Տոնի Խուանմարտին էլ հաղորդում է, որ «Արսենալը» Բելերինի հաջորդ վաճառքից ունենալու է 25% մասնաբաժին։

Բացի դրանից, կախված իսպանացի պաշտպանի հետագա մրցելույթներից` հնարավոր է` լոնդոնյան ակումբն ստանա նաև մի շարք հավելավճարներ, որի մանրամասները չեն հաղորդվում։

Նշենք, որ Բելերինը հենց «Բարսելոնայի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2003-2011 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է «Արսենալ»։

Հավելենք, որ Հեկտոր Բելերինն «Արսենալի» կազմում հանդես էր գալիս 2011 թվականից` անցկացրած 239 խաղում դառնալով 9 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023