Ուդինեզեն շոկի ենթարկեց Ռոմային` ջախջախելով վերջինիս🎥

Ուդինեզեն շոկի ենթարկեց Ռոմային` ջախջախելով վերջինիս🎥

05/09/2022 - 00:42

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի շրջանակում «Ուդինեզեն»` «Դաչիա Արենիա» մարզադաշտում, մրցեց «Ռոմայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ տանտերերը պարզապես շոկի ենթարկեցին «Ռոմային»` ջախջախելով 4:0 հաշվով։

Անդրեա Սոտիլի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Դեսթինի Ուդոջին, Լազար Սամարջիչը, Ռոբերտո Պերեյրան ու Սանդի Լովրիչը։

Այս հաղթանակից հետո Ուդինե քաղաքը ներկայացնող ակումբը վաստակեց 10 միավոր` բարձրանալով 4-րդ հորիզոնական։

«Գայլերը» նույնպես ունեն 10 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023