Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ռիվեր Փլեյթի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կլաուդիո Էչևերիին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ 18-ամյա ֆուտբոլիստը մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը վարձավճարով կշարունակի հանդես գալ «Ռիվեր Փլեյթի» կազմում, իսկ «քաղաքաբնակների» շարքերը կհամալրի 2025 թ. հունվարի 1-ից։ Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնում է, որ մանկունյական […]
Ավելին
Արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալի 3-րդ տուրում «Բանֆիլդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ինստիտուտոյին»։ Հանդիպման հերոս դարձավ «Բանֆիլդի» 26-ամյա դարպասապահ Ֆակունդո Կամբեսեսը։ Կամբեսեսը 83-րդ րոպեին մրցակցի հետ բախման պատճառով ուշագնաց եղավ, սակայն ոչ մի կերպ չլսեց խաղընկերներին ու «Բանֆիլդի» բուժանձնակազմի հորդորներին` հրաժարվելով փոխարինվել։ Արդյունքում, արգենտինացի դարպասապահը շարունակեց հանդիպումը և 90+4-րդ րոպեին մրցակցի անկյունայինի խաղարկումից հետո սկսեց իր թիմի […]
Ավելին
Արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալի 2023/24 մրցաշրջանի 2-րդ տուրում «Բոկա Խունիորսը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Սարմիենտոյին»։ «Բոկայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի հարձակվող Նորբերտո Բալեկյանը, ով փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին։ Ցավոք, խաղավերջում 27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք ստացավ և 90+5-րդ րոպեին դաշտում տեղը զիջեց Նիկոլաս Վալենտինին։ Բալեկյանը պահեստայինների նստարանին չի կարողացել զսպել հույզերը և արտասվել է։ Նշենք, որ, […]
Ավելին
Սան Լուիսի «Լա Պեդրերա» մարզադաշտում կայացավ Արգենտինայի Սուպերգավաթի 2022 թ. խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բոկա Խունիորսն» ու «Ռասինգը»։ Առաջ ընկնելով` նշենք, որ պարզապես թրիլլերային հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «Ռասինգի» հաղթանակով` 2:1 հաշվով։ «Բոկա Խունիորսի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով 19-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և […]
Ավելին
Արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալի 17-րդ տուրում «Բոկա Խունիորսը» հյուրընկալվելիս մրցեց «Կոլոն Սանտա Ֆեի» դեմ` հաղթելով 2:1 հաշվով։ «Բոկայի» կազմում տևական դադարից հետո խաղադաշտ վերադարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով 11-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` բացելով հանդիպման հաշիվը։ Նշենք, որ 29-ամյա հարձակվողը Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբի կազմում վերջին անգամ հանդիպման մասնակցել էր 2021 թ. նոյեմբերի […]
Ավելին
Արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալի 16-րդ տուրում «Նյուելս Օլդ Բոյսը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Գոդոյ Կրուսին»։ Տանտերերի միակ գոլը 10-րդ րոպեին խփեց 37-ամյա կիսապաշտպան Պաբլո Պերեսը` մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից ակրոբատիկ հարվածով դառնալով անհավանական գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալը ներկայացնող «Ռոսարիո Սենթրալի» մամուլի ծառայությունը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել անվանի նախկին հարձակվող Կառլոս Տևեսը։ Կողմերի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր` մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ «Ռոսարիո Սենթրալը» Լիգա Պրոֆեսիոնալի ընթացիկ` 2022 թ. խաղարկությունում անցկացրած 4 խաղից հետո վաստակել է 4 միավոր և 28 թիմերի […]
Ավելին
Ֆինալիսիմայի եզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Իտալիային` դառնալով մրցաշարի առաջին հաղթողը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ալբիսելեստեի» ավագ Լեո Մեսսին. «Արգենտինան պատրաստ է խաղալ ցանկացած մրցակցի դեմ։ Այսօր մենք լավ փորձության ենթարկվեցինք, քանի որ Իտալիան հիանալի թիմ ունի։ Մենք գիտեինք, որ լավ խաղ է սպասվում և նման միջավայրում չեմպիոն դառնալը հաճելի է։ […]
Ավելին
Արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալի 8-րդ տուրի շրջանակում «Բոկա Խունիորսը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Պլատենսեին»։ «Բոկայի» կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է նաև հայազգի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով 23-րդ րոպեին բացել է խաղի հաշվիը` ակումբի կազմում խփելով իր առաջին գոլը։ Հավելենք, որ «Բոկա Խունիորսն» այս հաղթանակից հետո վաստակեց 10 միավոր և 26 թիմերի միջև պայքարում […]
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում ավարտվեց ֆուտբոլային մրցաշարի խմբային փուլը։ Վերջին` 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ C խմբի շրջանակում. Իսպանիայի օլիմպիական հավաքականը մրցեց Արգենտինայի դեմ։ Ճիշտ է` հանդիպման առաջին կեսում իսպանացիներն ունեին տարածքային առավելություն և գնդակին տիրում էին ժամանակի 65%-ը, սակայն «ֆուրիա ռոխան» նախքան ընդմիջման գնալը չկարողացավ բացել խաղի հաշիվը։ Դեռ ավելին` 14-րդ րոպեին հաշիվը բացելուն մոտ էր […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023