Անհավանական դրամա Մադրիդում. Ատլետիկոն 90+11-րդ րոպեին հաղթանակ կորզեց Պորտուի դեմ խաղում🎥
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Ատլետիկո Մադրիդը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Պորտուի» դեմ։ Առաջին կեսում հիմնականում հավասար պայքար ծավալվեց, սակայն նախքան ընդմիջում կողմերը չկարողացան բացել հաշիվը։ Երկրորդ կեսում հյուրերն ունեին խաղային առավելություն, սակայն որոշ դրվագներում Յան Օբլակը փրկեց «հնդկացիներին»։ Թվում էր` այս հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունենալու, բայց հանդիպման վերջնամասն անհավանական սցենարով ընթացավ։ […]