Ռեալը չի զղջում, որ չի գնել Հալանդին

Ռեալը չի զղջում, որ չի գնել Հալանդին

05/09/2022 - 11:54

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալ Մադրիդն» արդեն սկսել է մտածել ակումբի հարձակվող Կարիմ Բենզեմայի համար փոխարինող ձեռք բերելու մասին։

Վերջերս փակված ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «արքայական» ակումբը չփորձեց գնել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին, ով, ի վերջո, «Բորուսիա Դորտմունդից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։

Մադրիդյան ակումբն այնքան էլ ակտիվ չէր պայքարում Հալանդին ձեռք բերելու համար, քանի որ հույս ուներ, որ ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։

Բացի դրանից, Հալանդն ու նրա ներկայացուցիչները նույնպես հետաքրքրված չէին «Ռեալ» տեղափոխությամբ։

Աղբյուրի փոխանցմամբ` «սերուցքայինների» մարզչական շտաբն ու ղեկավարությունը զարմացած չեն այն խաղամակարդակի վրա, որը Հալանդը ցույց է տալիս «քաղաքաբնակների» կազմում, սակայն ակումբում չեն զղջում, որ չեն գնել 22-ամյա ֆուտբոլիստին, քանի որ կարծում են, որ «Ռեալի» կազմում հանդես է գալիս աշխարհի լավագույն հարձակվողը` Կարիմ Բենզեման։

Այդուհանդերձ, «արքայական» ակումբը շարունակում է հետևել Հալանդի խաղին, սակայն դժվար թե փորձի երկու տարի անց գնել նրան։

Նշվում է, որ «Ռեալն» արդեն հիմա սկսել է նոր հարձակվող փնտրել և Կարիմ Բենզեմային փոխարինելու ամենահավանական թեկնածուներից մեկը «Պալմեյրասի» 16-ամյա ֆուտբոլիստ Էնդրիկն է։

Հատկանշական է, որ պատանի հարձակվողի և «Պալմեյրասի» միջև գործող պայմանագրում կա նաև հրաժարագնի հետ, որը կազմում է 60 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023