Ատալանտան շարունակում է վստահ մրցելույթները` հաղթելով նաև Մոնցային🎥

Ատալանտան շարունակում է վստահ մրցելույթները` հաղթելով նաև Մոնցային🎥

05/09/2022 - 22:39

Իտալական Ա Սերիայի 5-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Մոնցայի» դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո Ջան Պիերո Գասպերինիի թիմն երկու անպատասխան գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը` հաղթելով 2:0 հաշվով։

Բերգամասկների կազմից աչքի ընկավ Ռասմուս Հոյլունդը, իսկ «Մոնցայի» պաշտպան Մարլոնը գրավեց սեփական դարպասը։

Այս հաղթանակից հետո «Ատալանտան» վաստակեց 13 միավոր` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Մոնցան» պարտվել է առաջնության մեկնարկային բոլոր 5 խաղերում և զբաղեցնում է վերջին` 20-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023