Author Archives: Miqayel

Interfootball-ի հարցմանը մասնակցածների 60%-ը կարծում է, որ ԱԱ-2022-ը պատմության լավագույն աշխարհի առաջնությունն էր

Օրեր առաջ Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում սկսվեց` պարզելու հետևորդների կարծիքը, թե արդյո՞ք ԱԱ-2022-ը պատմության լավագույն աշխարհի առաջնությունն է, թե`ոչ։ Հարցմանը մասնակցածների 60%-ը կարծում է, որ այո, Կատարում կայացած մրցաշարը պատմության լավագույն աշխարհի առաջնությունն էր։ Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի չեմպիոն դարձավ Արգենտինան` եզրափակիչում գերդրամատիկ պայքարում 11-մետրանոցներով հաղթելով Ֆրանսիային։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կիլիան Մբապեն դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է ԱԱ-2022-ին մասնակցած ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հերթական թարմացումից հետո ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերայի արժեքն ավելացել է 20 մլն եվրոյով և այժմ կազմում է 180 մլն եվրո։ Դրա շնորհիվ 24-ամյա հարձակվողը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը` շրջանցելով Էրլինգ Հալանդին («Մանչեսթեր Սիթի»), ով գնահատվում է 170 մլն եվրո։ Նշենք, […]

Ինֆանտինոն Instagram-ում սկսել է չհետևել թուրք խոհարար Salt Bae-ի

Աշխարհահռչակ թուրք խոհարար Նուսրեթ Գյոկչեն, ով առավել հայտնի է Salt Bae կեղծանունով, հայտնվել է սկանդալի եզրին։ Բանն այն է, որ ԱԱ-2022-ի եզրափակիչից հետո Գյոկչեն մտել է խաղադաշտ և սկսել լուսանկարվել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների հետ։ Հայտնի է դարձել, որ այդ առթիվ ՖԻՖԱ-ն նույնիսկ հետաքննություն է սկսել` պարզելու, թե ինչպես է Salt Bae-ին հաջողվել մուտք գործել խաղադաշտ։ […]

2022 թ. խորհրդանշական հավաքականն` ըստ L’Equipe-ի

Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը ներկայացրել է 2022 թ. խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Բելգիա) Պաշտպաններ – Կայել Վոլքեր («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Յոշկո Գվարդիոլ («Լայպցիգ», Խորվաթիա), Վիրջիլ վան Դայկ («Լիվերպուլ», Նիդեռլանդներ), Թեո Էրնանդես («Միլան», Ֆրանսիա) Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ», Բրազիլիա), Կևին դե Բրույնե […]

Մերժվել է նաև Բարսելոնայի` Լևանդովսկու վերաբերյալ երկրորդ բողոքարկումը

«Բարսելոնայի» ղեկավարությունը փորձում է անել ամեն ինչ` ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու որակազրկումը կրճատելու համար։ Լեհ հարձակվողը սույն թվականի նոյեմբերի 9-ին Լա լիգայի 14-րդ տուրում «Օսասունայի» դեմ կայացած արտագնա հանդիպման (2:1) 31-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել, իսկ հանդերձարան ուղևորվելու ճանապարհին անվայելուչ ժեստ ցույց տվել գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյին։ Հանդիպումից հետո Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական […]

Կայացել է Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը

Դեկտեմբերի 23-ին կայացել է Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը, ինչի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Իբիցա Իսլաս Պիտիուսաս» – «Բետիս» «Կակերենո» – «Ռեալ Մադրիդ» «Ինտերսիթի» – «Բարսելոնա» «Լա Նուսիա» – «Վալենսիա» «Լոգրոնես» – «Ռեալ Սոսիեդադ» «Էլդենսե» – «Ատլետիկ Բիլբաո» «Պոնտևեդրա» – «Մալյորկա» «Խիմնաստիկ» – «Օսասունա» «Լինարես» – «Սևիլիա» «Սեուտա» – «Էլչե» «Ալավես» – «Վալյադոլիդ» «Լևանտե» […]

Ռամին` Մարտինեսի մասին. «Ֆուտբոլային աշխարհի ամենամեծ ապուշը»📸

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ադիլ Ռամին կտրուկ քննադատել է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիամո Մարտինեսի վարքագիծն աշխարհի չեմպիոն դառնալուց հետո. «Ֆուտբոլային աշպարհի ամենամեծ ապուշն ու անհասկանալի մարդը»,- 36-ամյա պաշտպանն Instagram-ի stories բաժնում գրել է Մարտինեսի մասին։ Բացի դրանից, Ռամին մեկ այլ story-ի միջոցով հասկացրել է, որ իր համար ԱԱ-2022-ի լավագույն դարպասապահը Յասին Բունուն է (Մարոկկո), ոչ […]

Անգլիայի Լիգայի գավաթ. կայացել է 1/4 եզրափակիչի վիճակահանությունը

Անցնող օրերին կայացան Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Սաութհեմպտոն» 2:1 «Լինքոլն» «Միլթոն-Քինս Դոնս» 0:3 «Լեսթեր» «Նյուքասլ» 1:0 «Բորնմութ» «Վուլվերհեմպտոն» 2:0 «Գիլինգհեմ» «Բլեքբեռն»1:4 «Նոթինգհեմ Ֆորեսթ» «Չարլթոն» 0:0 (11 մ – 4:3) «Բրայթոն» «Մանչեսթեր Յունայթեդ» 2:0 «Բարնլի» «Մանչեսթեր Սիթի» 3:2 «Լիվերպուլ» Արդեն կայացել է մրցաշարի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել […]

Գոլային հրավառություն «Էթիհադում». Ման Սիթին հաղթեց Լիվերպուլին` դուրս գալով Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ 🎥

Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Կարելի է ասել` «քաղաքանբակները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ և արդեն 10-րդ րոպեին բացեցին հաշիվը. ակրոբատիկ ցատկով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը։ Պեպ Գվարդիոլայի թիմի ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ հյուրերը 20-րդ րոպեին Ֆաբիու Կարվալիուի ջանքերով հավասարեցրին հաշիվը։ Նախքան ընդմիջում «Սիթիի» […]

Հալանդն առաջին գոլն է խփել ակումբային ֆուտբոլի վերսկսումից հետո 🎥

Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» մրցում է «Լիվերպուլի» դեմ։ 17-րդ րոպեին «քաղաքաբնակների» կազմից ակրոբատիկ ցատկով գոլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը` բացելով հանդիպման հաշիվը։ Նշենք, որ նորվեգացի հարձակվողն ակումբային ֆուտբոլի վերսկսումից հետո խփեց առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 962 963 964 965 966 2,106