Author Archives: Miqayel

Լիվերպուլը վստահ խաղով հաղթեց Աստոն Վիլլային🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում մերսիսայդյան ակումբն ուներ խաղային և տարածքային առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Մոհամեդ Սալահը, Վիրջիլ վան Դայկ ու Ստեֆան Բայչետիչը։ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի միակ գոլն էլ խփեց Օլի Վոթկինսը։ Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 25 […]

Նյուքասլը շարունակում է ճախրել` ջախջախելով Լեսթերին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալվելիս մրցեց «Լեսթերի» դեմ։ Դեռ առաջին խաղակեսում «կաչաղակները» վճռեցին հանդիպման ելքը` նախքան ընդմիջում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «աղվեսների» դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Քրիս Վուդը, Միգել Ալմիրիոնն ու Ժոելինտոնը։ Երկրորդ կեսում էլ Էդի հաուի թիմը հանգստացրեց խաղն` այն մոտեցնելով տրամաբանական ու հաղթական ավարտին։ Այսպիսով, «Նյուքասլը» հաղթեց 3:0 հաշվով, ինչից […]

Պրեմիեր լիգայի վերադարձը. Բրենթֆորդն ու Տոտենհեմը գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥

Ավելի քան 1,5 ամսվա դադարից հետո վերսկսվեց անգլիական Պրեմիեր լիգան, որի 17-րդ տուրի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին «Բրենթֆորդն» ու «Տոտենհեմը»։ Մինչև 65-րդ րոպեն «մեղուները» բավական գրագետ ֆուտբոլ էին ցուցադրում և հաղթում էին 2:0 հաշվով։ Թոմաս Ֆրանկի թիմի կազմից 15-րդ ու 54-րդ րոպեներին գոլի հեղինակ դարձան համապատասխանաբար Վիտալի Յանելթն ու Իվան Թոնին։ Այդուհանդերձ, «խցաններին» հաջողվեց […]

Էդուարդ Սպերցյանը` Հայաստանի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստ։ Քվեարկության արդյունքում Սպերցյանն ստացել է 76 միավոր։ Նշենք, որ երկրորդ և երրորդ հորիզոնականներն են զբաղեցրել համապատասխանաբար Հենրիխ Մխիթարյանը («Ինտեր», 74 միավոր) և Արտակ Դաշյանը (20)։ Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Արսենալը մոտ է խոշոր տրանսֆեր ավարտին հասցնելուն

«Արսենալը» մոտ է Դոնեցկի «Շախտյորի» վինգեր Միխայիլ Մուդրիկի տրանսֆերն ավարտին հասցնելուն։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «զինագործները» 21-ամյա ֆուտբոլիստի գործարքի հարցում բավական հաջող բանակցություններ են վարում «հանքափորների» հետ։ Սպասվում է, որ գործարքը լոնդոնյան ակումբի համար կարժենա 50-60 մլն եվրո։ Նշվում է նաև, որ «Արսենալն» ուկրաինացի եզրային հարձակվողի հետ մինչև 2027 թ. հունիսի 30-ն անձնական […]

Ռեալն Անչելոտիին փոխարինելու 5 տարբերակ կդիտարկի, եթե վերջինս հեռանա պաշտոնից

«Ռեալ Մադրիդն» սկսել է գլխավոր մարզչի տարբերակներ դիտարկել, եթե Կառլո Անչելոտին հեռանա զբաղեցրած պաշտոնից։ Ինչպես հայտնում է El Nacional-ը, «Պապա Կառլոյին» փոխարինելու թեկնածուներն են Ռաուլը («Կաստիլիա»), Ալվարո Առբելոան («Ռեալ Մադրիդ Մ-19»), Խաբի Ալոնսոն («Բայեր Լևերկուզեն»), Յուլիան Նագելսմանը («Բավարիա») և Թոմաս Տուխելը։ Նշենք, որ Անչելոտիի և «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի […]

Մանոյան. «Շատ էի ցանկանում, որ վերջապես Արգենտինան և Մեսսին հաղթեն»

Interfootball-ի թղթակից Սամվել Մխիթարյանը զրուցել է «Արարատի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ։ – Ավարտվեց աշխարհի առաջնությունը։ Ի՞նչ կարծիքի եք առաջնությանվերաբերյալ, արդարացա՞ն Ձեր սպասելիքները։ – Շատ հետաքրքիր անակնկալներով լի առաջնություն ստացվեց : Շատ էի ցանկանում, որ վերջապես Արգենտինան և Մեսսին հաղթեն, և արդարացան սպասելիքները։ – Դավիթ, Դուք հայկական ֆուտբոլի ամենակարկառուններկայացուցիչներից եք։ Քչերը ունեն այնպիսի խաղային տվյալներ,ինչպիսին ունեք […]

ՖԻՖԱ. «ԱԱ-2022-ի 64 հանդիպումներից ոչ մեկը պայմանավորված չի եղել»

ՖԻՖԱ-ն հայտնել է, որ վերջերս ավարտված ԱԱ-2022-ի շրջանակում կայացած 64 հանդիպումներից ոչ մեկը պայմանավորված չի եղել. «2022 թվականի դեկտեմբերի 22-ին ՖԻՖԱ-ի կողմից ստեղծված բազմաշահառու աշխատանքային խումբը հաջողությամբ ավարտեց իր աշխատանքը, որն ուսումնասիրում էր ԱԱ-2022-ի բոլոր հանդիպումները՝ պայմանավորված խաղերի և արդար խաղի հետ կապված խնդիրները բացահայտելու նպատակով: Աշխատանքային խումբն իր հետազոտության շրջանակում վերլուծել է օրինական խաղադրույքների […]

Հայտնի լրագրողը Կրոսին ներառել է ԱԱ-2022-ի վատագույն ֆուտբոլիստների ցանկում

Mundo Deportivo-ի լրագրող Քրիստինա Կուբերոն, պատասխանելով այն հարցին, թե ովքեր են ԱԱ-2022-ի վատագույն ֆուտբոլիստները, ցանկում ներառել է Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուսին և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսին։ Հատկանշական է, որ Կրոսը միջազգային կարիերան ավարտել է դեռևս 2021 թ. հունիսին և «բունդեսմանշաֆթի» կազմում չի մասնակցել է ԱԱ-2022-ին։ 32-ամյա ֆուտբոլիստը հումորով է մոտեցել ստեղծված իրավիճակին` Twitter-ի […]

Լուիս Սուարեսը շուտով նոր ակումբ կունենա

Ուրուգվայցի աշխարհահռչակ հարձակվող Լուիս Սուարեսն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի բրազիլական «Գրեմիոյի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 35-ամյա հարձակվողն առաջարկ է ունեցել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Խալիջ» ակումբից։ Սեյխաթ քաղաքը ներկայացնող ակումբը պատրաստ է եղել Սուարեսի հետ կնքել 18 ամսվա պայմանագիր` այդ ընթացքում վճարելով 6 մլն դոլլար աշխատավարձ։ Այդուհանդերձ, Սուարեսը մերժել է այդ առաջարկը, […]

1 961 962 963 964 965 2,106