Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցելու է Մադրիդի «Ռեալի» դեմ։ «Քաղաքաբնակների» պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր թիմի հետ մեկնել են Մադրիդ` մասնակցելու հանդիպմանը։ Իսպանիայի մայրաքաղաք մեկնած ֆուտբոլիստների ցանկից բացակայում են մանկունյական ակումբի պաշտպաններ Կայել Վոլքերն ու Նաթան Ակեն։ Երկու ֆուտբոլիստներն էլ ապաքինվում են վնասվածքներից։ Կայացած նախախաղային մամուլի ասուլիսի […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի շրջանակում ամփոփել ենք ամառային տրանսֆերային պատուհանը` ներկայացնելով Եվրոպայում և Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած գործարքների խորհրդանշական հավաքականները։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպական թոփ-5 առաջնություններում փակվեց ամառային տրանսֆերային պատուհանը։ Համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ներկայացրել է իր վարկածով ամառային տրանսֆերային պատուհանի թոփ-5 գործարքները. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «քաղաքաբնակները» գործարքի դիմաց «ցլերին» վճարել են 90 մլն եվրո։ Նշենք, որ Գվարդիոլը նոր ակումբի կազմում հանդես է գալու «24» համարի ներքո։ Հավելենք, որ խորվաթ ֆուտբոլիստը դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը […]
Ավելին
«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «քաղաքաբնակները» «ցլերին» վճարելու են 90 մլն եվրո։ Այդ գումարը չի ներառելու որևէ հավելավճար. գերմանական ակումբն այն ստանալու է միանվագ։ Աղբյուրի փոխանցմամբ` տրանսֆերն ավարտին հասցնելու համար ակումբներն արդեն ստորագրել են բոլոր […]
Ավելին
«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, խորվաթ պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», որն արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել վերջինիս հետ։ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով Գվարդիոլին համարում է ապագայի ֆուտբոլիստ։ Սպասվում է, որ գործարքի հարցում […]
Ավելին
«Լայպցիգի» և Խորվաթիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը: Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 21-ամյա պաշտպանին իրենց շարքերում են ցանկանում տեսնել «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Լիվերպուլը»: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին մի քանի ամիսներին «Լիվերպուլի» սկաուտները բազմիցս ներկա են եղել «ցլերի» հանդիպումներին՝ հետևելու Գվարդիոլի խաղին, իսկ «Չելսին» դեռ 2022 թ. ամառային […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Լայպցիգի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույն է, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Նախ 27-րդ րոպեին հաշիվը բացեց Ռիյադ Մարեզը, ապա 70-րդ րոպեին «ցլերի« պատասխան գոլը խփեց Յոշկո Գվարդիոլը։ Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա […]
Ավելին
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է իր վարկածով աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին։ Նշենք, որ CIES-ը, հիմնվելով սեփական վիճակագրական մոդելի վրա, գնահատել է աշխարհի 75 առաջնությունների ավելի քան 30,000 ֆուտբոլիստների հավանական տրանսֆերային արժեքը: Ըստ CIES-ի` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը. Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ», Անգլիա) – 208,2 մլն եվրո Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», […]
Ավելին
Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը ներկայացրել է 2022 թ. խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Բելգիա) Պաշտպաններ – Կայել Վոլքեր («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Յոշկո Գվարդիոլ («Լայպցիգ», Խորվաթիա), Վիրջիլ վան Դայկ («Լիվերպուլ», Նիդեռլանդներ), Թեո Էրնանդես («Միլան», Ֆրանսիա) Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ», Բրազիլիա), Կևին դե Բրույնե […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023