Author Archives: Miqayel

ԱԱ-2022․ Ամենախենթ եզրափակիչի վերլուծությունը

Քաթար-2022-ի վարագույրն ամենադրամատիկ ձևով փակվեց, երբ Արգենտինան,  Լիոնել Մեսսիի գլխավորությամբ, նվաճեց բաղձալի տիտղոսը:  Հանդիպումն սկսվեց համաշխարհային ֆուտբոլի երկու խոշորագույն աստղերի միջև պայքարի մասին խոսակցություններով։ Խաղն էլ ցույց տվեց, որ թե՛ Մեսսին, թե՛ Կիլիան Մբապպեն այս պահին լավագույններից են աշխարհում։ Սա, անկասկած, բոլոր ժամանակների լավագույն եզրափակիչն էր, որի արդյունքում, հավանաբար, բոլոր ժամանակների լավագույն խաղացողը նվաճեց միակ […]

Ոչ պաշտոնական օրհներգը՝ ոգեշնչման աղբյուր. Ինչո՞ւ է «Muchachos» երգն այդքան կարևոր արգենտինացիների համար🎥

Եթե դուք դիտել եք Արգենտինայի հանդիպումները, ապա անհնար է՝ լսած չլինեք նրանց ոչ պաշտոնական հիմնը, որը սիրվել է ոչ միայն երկրպագուների, այլև հենց նրանց՝ արգենտինացի ֆուտբոլիստների կողմից։ «Muchachos, ahora nos volvimos a ilusionar» ․ ահա երգի հիմնական հատվածը, որը թարգմանաբար նշանակում է՝ «տղանե՛ր, մենք նորից հնարավորություն ունենք»։ Երգ, որը ծնվեց երկրպագուներից ու դարձավ լսելի գրեթե […]

Խորվաթիայի հավաքական․ Աշխարհի առաջնության մարտիկները

Խորվաթիայի հավաքականն ԱԱ-2022-ի շրջանակում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը` երկրորդ աշխարհի առաջնությունն անընդմեջ դառնալով մեդալակիր։ Խորվաթիայի հավաքականը աշխատասիրության, համառ պայքարի, նվիրվածության ու խելամտության ամենավառ օրինակն է ոչ միայն ֆուտբոլում, այլև կյանքում։ Զլատկո Դալիչն ու իր սաները արել են, անում են ու վստահաբար շարունակելու են անել ամեն ինչ, անգամ եթե նրանց ոչ ոք չի հավատում։ Վերջին աշխարհի առաջնությունն […]

Գործարքը կայացած է. Մոլդեի հարձակվողը տեղափոխվում է Չելսի

Նորվեգական «Մոլդեի» հարձակվող Դավիդ Դատրո Ֆոֆանան կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 20-ամյա հարձակվողի գործարքի հարցում «ազնվականները» «Մոլդեի» հետ հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց կվճարեն 12 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` իվուարցի հարձակվողն այսօր` դեկտեմբերի 22-ին, Լոնդոնում բուժզննում է կանցնի «Չելսիի» համար։ Սպասվում է, որ Ֆոֆանան փոխարինելու է «թոշակառուների» մեկ այլ […]

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքանների դասակարգման աղյուսակը

ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման աղյուսակի թարմացված տարբերակը։ Դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Բրազիլիա – 1840.77 միավոր Արգենտինա (+1) – 1838.38 Ֆրանսիա (+1) – 1823.39 Բելգիա (-2) – 1781.3 Անգլիա – 1774.19 Նիդեռլանդներ (+2) – 1740.92 Խորվաթիա (+3) – 1727.62 Իտալիա (-2) – 1723.56 Պորտուտալիա – 1702.54 Իսպանիա (-3) – 1692.71 Հայաստանի հավաքականը, […]

Հայտնի է դարձել, թե ինչ է Մբապեն ասել խաղընկերներին ԱԱ-2022-ի եզրափակիչի ընդմիջմանը

Հայտնի է դարձել, թե Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ինչ է ասել իր խաղընկերներին ԱԱ-2022-ի եզրափակիչ հանդիպման ընդմիջմանը. «Տղաներ, սա աշխարհի առաջնության եզրափակիչն է, սա մեր ողջ կյանքի հանդիպումն է։ Մենք չենք կարող ավելի վատ խաղալ, քան առաջին խաղակեսում։ Այժմ մենք կվերադառնանք դաշտ, ինչից հետո կա՛մ մենք թույլ կտանք մրցակիցը մեզ շարունակի հիմարի տեղ դնել, […]

Իսպանիայի գավաթ. Եվս 17 ակումբներ դուրս են եկել 1/16 եզրափակիչ

Իսպանիայի գավաթի շրջանակում շարունակվում է 1/32 եզրափակիչ փուլը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ինտերսիթին», «Էլչեն» ու «Խետաֆեն» արդեն նվաճել են մրցաշարի 1/16 եզրափակիչի ուղեգիր, որոնց միացել են ևս 17 ակումբներ։ Կայացած խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները. «Սեստաո» 0:1 «Ատլետիկ Բիլբաո» «Գիխուելո» 1:2 «Վիլյառեալ» «Ռեալ Ունիոն» 0:1 «Մալյորկա» «Ալկորկոն» 1:1 (11 մ – 2:4) «Կարթախենա» «Ատլետիկո Պասո» […]

Ման. Յունայթեդը վստահ խաղով հաղթեց Բարնլիին` դուրս գալով Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ🎥

Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Բարնլիի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Էրիկ Տեն Հագի թիմն ուներ խաղային ու տարածքային առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ «Կարմիր սատանաներին» հաղթանակ պարգևեցին Քրիստիան Էրիկսենի և Մարկուս Ռեշֆորդի խփած գոլերը։ Այսպիսով, մանկունյական ակումբը նվաճեց Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեշֆորդի տպավորիչ անցումն ու գոլը Բարնլիի դեմ խաղում🎥

Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցում է «Բարնլիի» դեմ։ Հանդիպման 57-րդ րոպեին «կարմիր սատանաների» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հարձակման աջ եզրով տպավորիչ անցում ձեռնարկեց և գնդակով անցավ մոտ 65-70 մետր, ինչից հետո վարպետորեն խաբս տվեց մրցակցի երկու պաշտպաններին և գրավեց Բեյլի Փիկոկ-Ֆարելի պաշտպանած դարպասը` հաշիվը դարձնելով 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեսսին ու ՊՍԺ-ն բանավոր համաձայնության են հասել

Լեո Մեսսին, ամենայն հավանականությամբ, կշարունակի հանդես գալ ՊՍԺ-ի կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացի ֆուտբոլիստն ու փարիզյան ակումբը պայմանագրի երկարաձգման հարցում հասել են բանավոր համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` սա դեռևս միայն բանավոր համաձայնություն է. կողմերը դեռևս պետք է քննարկեն պայմանագրի ժամկետն ու 35-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի չափը։ Նշվում է, որ «Պարի Սեն-Ժերմենի» նախագահ Նասեր Ալ […]

1 963 964 965 966 967 2,106