Կիլիան Մբապեն դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

Կիլիան Մբապեն դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

24/12/2022 - 20:49

Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է ԱԱ-2022-ին մասնակցած ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Հերթական թարմացումից հետո ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերայի արժեքն ավելացել է 20 մլն եվրոյով և այժմ կազմում է 180 մլն եվրո։

Դրա շնորհիվ 24-ամյա հարձակվողը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը` շրջանցելով Էրլինգ Հալանդին («Մանչեսթեր Սիթի»), ով գնահատվում է 170 մլն եվրո։

Նշենք, որ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) – 180 մլն եվրո
  2. Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) – 170 մլն եվրո
  3. Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա) – 120 մլն եվրո
  4. Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ», Անգլիա) – 110 մլն եվրո
  5. Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա) – 110 մլն եվրո
  6. Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա) – 100 մլն եվրո
  7. Բուկայո Սակա («Արսենալ», Անգլիա) – 100 մլն եվրո
  8. Ջամալ Մուսիալա («Բավարիա», Գերմանիա) – 100 մլն եվրո
  9. Ֆեդե Վալվերդե («Ռեալ Մադրիդ», Ուրուգվայ) – 100 մլն եվրո
  10. Գավի («Բարսելոնա», Իսպանիա) – 90 մլն եվրո

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023