Author Archives: Miqayel

Մանչեսթեր Յունայթեդ – Բարնլի. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կմրցի «Բարնլիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Բարսելոնան սոցցանցերում Մեսսիին նվիրված ավելի շատ գրառում է կատարել ԱԱ եզրափակիչից հետո, քան ՊՍԺ-ն

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի աչքից չի վրիպել հետաքրքիր «վիճակագրություն»։ Բանն այն է, որ «Բարսելոնան» ԱԱ-2022-ի եզրափակիչից հետո սոցցանցերում ավելի շատ գրառում է կատարել Լեո Մեսսիի մասին, քան ՊՍԺ-ն։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» Instagram-ի իր էջում Մեսսիին նվիրված 9 գրառում է արել, իսկ Twitrer-ում` 8։ Դրան զուգահեռ, ՊՍԺ-ն, որը Մեսսիի ներկայիս ակումբն է, արգենտինացի ֆուտբոլիստի մասին սոցցանցերում […]

Բարսելոնան հրաժարվել է Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպանին ձեռք բերելու գաղափարից

«Բարսելոնան» մտադիր է 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել կիսապաշտպանության կենտրոնը։ Ինչպես հայտնում է Diaro Sport-ը, «բլաուգրանան» դիտարկում էր ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ, ում պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։ Այդուհանդերձ, կատալոնական ակումբի մարզչական շտաբն ու ղեկավարությունը հրաժարվել է գերմանացի ֆուտբոլիստին ձեռք բերելու գաղափարից, […]

Բավարիան որոշել է փոխել Թոմաս Մյուլլերի խաղային դիրքը

«Բավարիան» մտադիր է 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել թոփ հարձակվող։ Ինչպես տեղեկացնում է Abendzeitung München-ը, մյունխենյան ակումբը հետաքրքրված է Հարի Քեյնի («Տոտենհեմ»), Մարկուս Թյուրամի («Բորուսիա Մյունխենգլադբախ») և Նիկլաս Ֆուլկրուգի («Վերդեր») ծառայություններով։ Բացի դրանից, «բավարական մեքենայի» մարզչական շտաբը որոշել է փոխել ակումբի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի խաղային դիրքը։ Աղբյուրի փոխանցմամբ` սպասվում է, որ մինչև […]

Ա սերիայում կսկսի կիրառվել խաղից դուրս իրավիճակի արձանագրման կիսաավտոմատ համակարգ

Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը, իտալական Ա սերիայում, 2023թ. հունվարի 27-ից սկսած, կկիրառվի խաղից դուրս իրավիճակի արձանագրման կիսաավտոմատ համակարգ։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտնել է, որ այդ համակարգն առաջին անգամ կկիրառվի Ա սերիայի 20-րդ տուրի հանդիպումներում։ Նշենք, որ այդ տեխնոլոգիան աշխատում է մարզադաշտի ողջ պարագծի երկայնքով աշխատող տեսախցիկների շնորհիվ, ինչը […]

Ձանետին չի կարծում, որ Մեսսին գերազանցել է Մարադոնային

«Ինտերի» և Արգենտինայի հավաքականի լեգենդար նախկին պաշտպան Խավիեր Ձանետին չի կարծում, որ Լեո Մեսսին չի գերազանցել Դիեգո Արմանդո Մարադոնային. «Ըստ իս` ոչ, նա չի գերազանցել Մարադոնային։ Ինձ դուր չի գալիս այդ համեմատությունը։ Մենք պետք է երախտապարտ լինենք, որ ֆուտբոլի պատմության երկու հանճարեղներն արգենտինացիներ են։ Ես չեմ կարծում, որ Մեսսին փոխվել է։ Կարծում եմ` նա այժմ […]

Իսկոն և Սևիլիան խզելու են գործող պայմանագիրը

Իսպանացի անվանի կիսապաշտպան Իսկոն հեռանալու է «Սևիլիայից»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերն այժմ աշխատում են գործող պայմանագրի խզման շուրջ, ինչից հետո 30-ամյա ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ։ Նշենք, որ Իսկոյի և անդալուսական ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում էր 2024 թ. հունիսի 30-ին։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ Իսկոյի հաջորդ […]

Իսպանիայի գավաթ. երեք ակումբներ նվաճեցին 1/16 եզրափակիչի ուղեգիր🎥

Մեկնարկել է Իսպանիայի գավաթ 1/32 եզրափակիչի հանդիպումները։ Քիչ առաջ ավարտվեցին երեք հանդիպումներ, որոնց շրջանակում գրանցվել են հետևյալ արդյունքները. «Գվադալահարա» 0:3 «էլչե» «Դիոսեսանիո» 0:2 «Խետաֆե» «Ինտերսիթի» 2:0 «Միրանդես» Այսպիսով, «Էլչեն», «Խետաֆեն» և «Ինտերսիթին» նվաճեցին մրցաշարի 1/16 եզրափակիչի ուղեգիր։ Հավելենք, որ «Ինտերսիթին» հանդես է գալիս Իսպանիայի 3-րդ դիվիզիոնում և ներկայացնում է Վալենսիա քաղաքը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

Մեսսիի լուսանկարը դարձել է Instagram-ի պատմության ամենաշատ like ունեցող գրառումը📸

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լեո Մեսսին Instagram-ում էմոցիոնալ գրառում էր կատարել` հրապարակելով նաև մի շարք լուսանկարներ։ Այն ընդամենը 20 ժամում հավաքել էր 46.9 մլն like և մարզիկների շրջանակում դարձել էր Instagram-ի ամենաշատ «հավանում» ունեցող գրառումը։ Իսկ արդեն այսօր` դեկտեմբերի20-ին, գրառումն ունի արդեն 65 մլն like։ Այդ […]

Գիլերմո Օչոան մոտ է եվրոպական ֆուտբոլ վերադառնալուն

Մեքսիկական «Ամերիկայի» դարպասապահ Գիլերմո Օչոան մոտ է եվրոպական ֆուտբոլ վերադառնալուն։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Սալերնիտանան» շատ մոտ է պայմանագիր 37-ամյա դարպասապահի հետ պայմանագիր կնքելուն, որն ուժի մեջ է լինելու մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան նույնպես հաստատել է այս տեղեկությունը` Twitter-ի իր միկրոբլոգում գրելով, որ իտալական ակումբը բավական հաջող բանակցություններ է […]

1 964 965 966 967 968 2,106