Author Archives: Miqayel

Իսպանիայի գավաթ. Ատլետիկ Բիլբաոն վստահ խաղով հաղթեց Վալենսիային` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Ատլետիկ Բիլբաոն» հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բասկյան ակումբը բավական վստահ հանդիպում անցկացրեց և 3:1 հաշվով հաղթեց «չղջիկներին»։ Էռնեստո Վալվերդեի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Իկեր Մունիայինը, Նիկո Վիլիամսն ու Միկել Վեսգան։ «Վալենսիայի» միակ գոլն էլ, որպես ինքնագոլ, գրանցվեց Օսկար Դե Մարկոսի անվան դիմաց։ Այսպիսով, «Ատլետիկը» նվաճեց […]

Ալ Նասրը պարտվեց Ալ Իթիհադին` լքելով Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի պայքարը🎥

Հունվարի 26-ին կայացան Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի հանդիպումները. Էր Ռիյադի «Միջազգային» մարզադաշտում «Ալ Նասրը» մրցեց «Ալ Իթիհադի» դեմ։ Չնայած հանդիպման ընթացքում «Ալ Նասրն» ուներ խաղային ու տարածքային առավելություն, չկարողացավ դրանք վերածել որակի ու հաղթանակ տոնել։ Դեռ ավելին` «Ալ Իթիհադի» ֆուտբոլիստներն ավելի լավ իրացրին գոլային պահերն ու հաղթեցին 3:1 հաշվով։ Նունու Էսպիրիտու Սանտուի թիմին հաղթանակ պարգևեցին […]

Ռեալ Մադրիդ – Ատլետիկո Մադրիդ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կմրցի «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ատլետիկոյի երկրպագուները Ռեալի հասցեին վիրավորական պաստառ են կախել Մադրիդի կամուրջներից մեկից📸

Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։ «Ատլետիկոյի» երկրպագուները Մադրիդի կամուրջներից մեկից կախել են Վինիսիուսի պատկերով տիկնիկ և «Ռեալի» հասցեին վիրավորական պաստառ, որի վրա գրված է եղել հետևյալ երկտողը. «Մադրիդն ատում է «Ռեալին»։ Լուսանկարը հրապարակել է Madrid Xtra Twitter-ի էջը։ Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը կկայանա հունվարի […]

ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը Ձանիոլոյի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել Ռոմայի հետ

«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, ամենայն հավանականությամբ, նախքան ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, 23-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել «Բորնմութը», որը նրա տրանսֆերի դիմաց «Ռոմային» առաջարկել է 30 մլն եվրո և տարբեր հավելավճարներ։ Հռոմեական ակումբը նաև 10% մասնաբաժին է ունենալու Ձանիոլոյի հաջորդ վաճառքից։ Աղբյուրի փոխանցմամբ` […]

Իսպանիայի գավաթ. Օսասունան դրամատիկ պայքարում հաղթեց Սևիլիային 🎥

Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Օսասունան» Պամպլոնայի «Էլ Սադար» մարզադաշտում մրցեց «Սևիլիայի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ խաղակեսում կողմերը գրավիչ ֆուտբոլ պարգևեցին։ 71-րդ րոպեին տանտերերը բազմաքայլ գրոհ զարգացրին, որը եզրափակեց Չիմի Ավիլան` բացելով հաշիվը։ Խփած գոլից հետո Յակոբա Արասատեի սաները վստահություն ստացան և կարող էին քանիցս կրկնապատկել հաշիվը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Լուկաս Տորոն […]

Ռաջա Նայնգոլանը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

Բելգիացի անվանի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը, ով ներկայումս հանդես է գալիս «Անտվերպենի» կազմում, մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական Բ Սերիան ներկայացնող ՍՊԱԼ-ը։ Բանն այն է, որ Ֆերարա քաղաքը ներկայացնող ակումբն այժմ մարզում է իտալական ֆուտբոլի լեգենդ Դանիելե Դե Ռոսին, ով ժամանակին Նայնգոլանի հետ […]

Իսպանիայի գավաթ. Բարսելոնան հաղթեց Ռեալ Սոսիեդադին` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Հանդիպման ընթացքու գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանային» հաղթանակ պարգևեց 52-րս րոպեին Ուսման Դեմբելեի խփած գոլը։ Նշենք, որ հանդիպման հերոսներից դարձավ բասկյան ակումբի դարպասապահ Ալեքս Ռեմիրոն, ով կատարեց 6 սեյվ։ Հավելենք, որ «Ռեալ Սոսիեդադը» 40-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց […]

Անգլիայի Լիգայի գավաթ. Ման. Յունայթեդը վստահ խաղով ջախջախեց Նոթինգհեմ Ֆորեսթին🎥

Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «կարմիր սատանաներն» ունեին տարածքային և խաղային շոշափելի առավելություն` «անտառապահներին» ջախջախելով 3:0 հաշվով Էրիկ Տեն Հագի թիմից մեկական անգամ աչքի ընկան Մարկուս Ռեշֆորդը, Վութ Վեգորսթն ու Բրունո Ֆերնանդեշը։ Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 1-ին` «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ […]

Յոզուա Կիմիխի հեռահար հարվածով խփած ֆանտաստիկ գոլը Քյոլնի դեմ խաղում 🎥

Գերմանակա Բունդեսլիգայի 17-րդ տուրում գործող չեմպիոն և ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Քյոլնի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Մյունխենյան ակումբի կազմից 90-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Յոզուա Կիմիխը` «Ալիանց Արենա» մարզադաշտի լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 939 940 941 942 943 2,106