Իսպանիայի գավաթ. Ատլետիկ Բիլբաոն վստահ խաղով հաղթեց Վալենսիային` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

Իսպանիայի գավաթ. Ատլետիկ Բիլբաոն վստահ խաղով հաղթեց Վալենսիային` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

27/01/2023 - 01:42

Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Ատլետիկ Բիլբաոն» հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բասկյան ակումբը բավական վստահ հանդիպում անցկացրեց և 3:1 հաշվով հաղթեց «չղջիկներին»։

Էռնեստո Վալվերդեի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Իկեր Մունիայինը, Նիկո Վիլիամսն ու Միկել Վեսգան։

«Վալենսիայի» միակ գոլն էլ, որպես ինքնագոլ, գրանցվեց Օսկար Դե Մարկոսի անվան դիմաց։

Այսպիսով, «Ատլետիկը» նվաճեց Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023