Ալ Նասրը պարտվեց Ալ Իթիհադին` լքելով  Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի պայքարը🎥

Ալ Նասրը պարտվեց Ալ Իթիհադին` լքելով Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի պայքարը🎥

27/01/2023 - 01:03

Հունվարի 26-ին կայացան Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի հանդիպումները. Էր Ռիյադի «Միջազգային» մարզադաշտում «Ալ Նասրը» մրցեց «Ալ Իթիհադի» դեմ։

Չնայած հանդիպման ընթացքում «Ալ Նասրն» ուներ խաղային ու տարածքային առավելություն, չկարողացավ դրանք վերածել որակի ու հաղթանակ տոնել։

Դեռ ավելին` «Ալ Իթիհադի» ֆուտբոլիստներն ավելի լավ իրացրին գոլային պահերն ու հաղթեցին 3:1 հաշվով։

Նունու Էսպիրիտու Սանտուի թիմին հաղթանակ պարգևեցին Ռոմարինիոյի, Աբդերազակ Համդալայի և Մուհանադ Շանքեթիի խփած գոլերը։

«Ալ Նասրի» միակ գոլը խփեց Անդերսոն Տալիսկան։

Նշենք, որ «Ալ Նասրի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով աչքի չընկավ արդյունավետ գործողություններով։

Հավելենք, որ Սուպերգավաթի կիսաեզրափակիչ մյուս դիմակայությունում «Ալ Ֆեյհան» 1:0 հաշվով հաղթեց «Ալ հիլալին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023