Իսպանիայի գավաթ. Բարսելոնան հաղթեց Ռեալ Սոսիեդադին` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

Իսպանիայի գավաթ. Բարսելոնան հաղթեց Ռեալ Սոսիեդադին` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

26/01/2023 - 11:50

Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։

Հանդիպման ընթացքու գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանային» հաղթանակ պարգևեց 52-րս րոպեին Ուսման Դեմբելեի խփած գոլը։

Նշենք, որ հանդիպման հերոսներից դարձավ բասկյան ակումբի դարպասապահ Ալեքս Ռեմիրոն, ով կատարեց 6 սեյվ։

Հավելենք, որ «Ռեալ Սոսիեդադը» 40-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Բրայիս Մենդեսը։

Այսպիսով, Խավիի թիմը հաղթեց 1:0 հաշվով և նվաճեց Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023