Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք անվանի ակումբներ
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է «РБ Спорт»-ը, 22-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում են ցանկանում տեսնել ՊՍՎ-ն, «Լացիոն» ու «Վիլյառեալը»։ Աղբյուրի փոխանցմամբ` հայազգի ֆուտբոլիստի հաջորդ ամենահավանական ակումբը հենց ՊՍՎ-ն է, որի ներկայացուցիչները 2022 թ. նոյեմբերին շփվել է Սպերցյանի շրջապատի հետ։ Բացի դրանից, «կարմրասպիտակների» սկաուտները մշտապես հետևում են Սպերցյանի խաղին։ […]