Ռաջա Նայնգոլանը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

Ռաջա Նայնգոլանը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

26/01/2023 - 12:12

Բելգիացի անվանի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը, ով ներկայումս հանդես է գալիս «Անտվերպենի» կազմում, մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական Բ Սերիան ներկայացնող ՍՊԱԼ-ը։

Բանն այն է, որ Ֆերարա քաղաքը ներկայացնող ակումբն այժմ մարզում է իտալական ֆուտբոլի լեգենդ Դանիելե Դե Ռոսին, ով ժամանակին Նայնգոլանի հետ հանդես է եկել «Ռոմայի» կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ` 39-ամյա մասնագետն անում է ամեն ինչ, որպեսզի Նայնգոլանը համալրի ՍՊԱԼ-ի շարքերը։

Ինքը` Նայնգոլանը, նպատակ է ունեցել տեղափոխվել «Կալյարի», որի կազմում հանդես է եկել 2010-14 և 2019-21 թթ., սակայն Սարդինան ներկայացնող ակումբը չի կարողացել ավարտին հասցնել գործարքը։

Հատկանշական է` Նայնգոլանը հաստատել է, որ բանակցել է ՍՊԱԼ-ի հետ.

«Ես խոսել եմ Դե Ռոսիի հետ։ Նա իմ լավագույն ընկերներից է։ Ես շատ եմ ցանկանում նրան օգնել ՍՊԱԼ-ում։ Տեսնենք` ինչպես կզարգանան իրադարձությունները»,- բելգիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի փոխանցմամբ` այժմ ՍՊԱԼ-ը շատ մոտ է Նայնգոլանի հետ վերջնական համաձայնության հասնելուն։

Սպասվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ, իսկ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 400 հազար եվրո։

Հավելենք, որ Ռաջա Նայնոգալնն առավել հայտնի է «Ռոմայի» կազմում ունեցած մրցելույթներով, որի մարզաշապիկը կրել է 2014-18 թթ.` անցկացրած 203 հանդիպում դառնալով 33 գոլի և 28 գոլային փոխանցման։

Նայնգոլանը 2021 թ. օգոստոսին ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքեց բելգիական «Անտվերպենի» հետ, որի կազմում մինչ օրս անցկացրել է 55 հանդիպում` դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023