Author Archives: Miqayel

Նևիլ.««Երազանքների թատրոնը» վերածվել է «Ոչինչի թատրոնի»»

Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց «Նյուքասլին»` լքելով հետագա պայքարը։ Հանդիպումից հետո «կարմիր սատանաների» նախկին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է մանկունյական ակումբին և գովեստի խոսքեր շռայլել «Նյուքասլի» ղեկավարության հասցեին. «Մարզադաշտի թունել տանող ճանապարհին հանդիպեցի Դեն Էշվորթին (խմբ.` «Նյուքասլի» սպորտային տնօրենը)։ Նա փոխեց Անգլիայի ֆուտբոլային միության համակարգը, «Բրայթոնին» պատրաստեց […]

Չելսիի պատմության վատագույն տրանսֆերներն` ըստ FourFourTwo-ի

Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է «Չելսիի» պատմության վատագույն տրանսֆերները. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Լիգայի գավաթ. Չելսին վստահ խաղով հաղթեց Բլեքբեռնին` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Բլեքբեռնի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «ազնվականներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին հաղթելով 2:0 հաշվով։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմի գոլերը խփեցին Բենուա Բադիաշիլն ու Ռահիմ Սթերլինգը։ Այսպիսով, «թոշակառուները» պայքարը կշարունակեն մրցաշարի 1/4 եզրափակիչում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ման. Յունայթեդը կրկին ձախողվում է` խոշոր հաշվով պարտվելով Նյուքասլին🎥

Անգլիգայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յուանյթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Նյուքասլի» դեմ։ «Կարմիր սատանաները» հերթական անհաջող ու ձախողած հանդիպում անցկացրին` 0:3 հաշվով պարտվելով «կաչաղակներին»։ Էդի Հաուի թիմից աչքի ընկան Միգել Ալմիրիոնը, Լյուիս Հոլն ու Ջո Վիլոքը։ Այսպիսով, «Նյուքասլը» պայքարը կշարունակի Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Իսպանիայի գավաթ. Խետաֆեն ու Բետիսը գերանհավանական հաշիվներով հաղթանակներ տոնեցին🎥

Իսպանիայի գավաթի 1/64 եզրափակիչում «Խետաֆեն» հյուրընկալվելիս մրցեց 6-րդ դիվիզիոնը ներկայացնողն «Տարդիենտա» ակումբի դեմ։ Մադրիդյան ակումբը որևէ շանս չտվեց մրցակցին` ջախջախելով անհավանական` 12:0 հաշվով։ Պեպե Բորդալասի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Օսկար Ռոդրիգեսը, Մեյսոն Գրինվուդն ու Բորխա Մայորալն իրենց անվան դիմաց դուբլ գրանցեցին, իսկ Դոմինգուշ Դուարտեն, Ջոն Պատրիկը, Խորդի Մարտինը, Չոկո Լոսանոն և Խուան Միգել Լատասան աչքի […]

Գերխոշոր անակնկալ Գերմանիայի գավաթում. Բավարիան պարտվեց 3-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբին🎥

Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Սաարբրյուքենի» դեմ։ Մյունեխյան ակումբը հանդիպումը բավական վստահ սկսեց և արդեն 16-րդ րոպեին Թոմաս Մյուլլերի ջանքերով բացեց հաշիվը։ Թվում էր` «ռեկորդ մայսթերը» հեշտ հաղթանակ կտոնի,սակայն «Սաարբրյուքենի» տղաները համաձայն չէին այդ սցենարի հետ և գերխոշոր անկակնկալ մատուցեցին։ Նախ տանտերերը 45+1-րդ րոպեին Պատրիկ Զոնտհայների խփած գոլի շնորհիվ հավասարեցրին […]

Արսենալի ֆիասկոն. «զինագործները» պարտվեցին Վեսթ Հեմին` դուրս մնալով Լիգայի գավաթից🎥

Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Արսենալը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ «Զինագործներն» անչափ անհաջող հանդիպում անցկացրին` պարտվելով 1:3 հաշվով։ «Մրճահարների» գոլերը խփեցին Մոհամեդ Քուդուսն ու Ջարեդ Բոուենը, իսկ Բեն Ուայթը գրավեց սեփական դարպասը։ Հյուրերի միակ գոլը 90+6-րդ րոպեին խփեց Մարտին Էդեգորը, երբ ամեն ինչ արդեն վճռված էր։ Այսպիսով, «Վեսթ Հեմը» դուրս եկավ […]

Գերմանիայի գավաթ. Բայերը շարունակում է գերարդյունավետ ֆուտբոլ ցուցադրել` ջախջախելով Զանդհաուզենին🎥

Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Բայերը» հյուընկալվելիս մրցեց Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Զանդհաուզենի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «դեղագործներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:2 հաշվով։ Խաբի Ալոնսոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ամին Ադլին, մեկական գոլ էլ խփեցին Էզեկիել Պալասիոսը, Ջոնաթան Տահն ու Ադամ Հլոժեկը։ Տանտերերի կազմից աչքի ընկան Յասին Բեն Բալան ու Քրիստոֆ Էհլիչը։ Նշենք, որ «Բայերն» […]

Ժիրոնայի 19-ամյա վինգերի ֆանտաստիկ անցումն ու հաղթական գոլը 90+8-րդ րոպեին 🎥

Իսպանիայի գավաթի 1/64 եզրափակիչում «Ժիրոնան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց 4-րդ դիվիզիոնը` Սեգունդա Բ-ն ներկայացնող  «Սան Ռոկե դե Լեպե» ակումբին։ Հանդիպման հերոս դարձավ կատալոնական ակումբի 19-ամյա վինգեր Սավիոն, ով 90+8-րդ րոպեին սեփական կիսադաշտից ֆանտաստիկ անցում ձեռնարկեց և հաղթանակ պարգևեց «Ժիրոնային»։ Նշենք, որ բրազիլացի եզրային հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 12 խաղում դարձել է արդեն […]

Թիկնիզյանը փայլում է` դառնալով գոլի և ասիստի հեղինակ Ռուբինի դեմ խաղում 🎥

Ռուսաստանի գավաթի 6-րդ տուրում «Լոկոմոտիվը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Ռուբինի» դեմ` հաղթելով 3:0 հաշվով։ «Երկաթուղայինների» կազմից փայլեց Նաիր Թիկնիզյանը` դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Հայ ֆուտբոլիստն օգնեց աչքի ընկնել նաև իր թիմակից Անտոն Միրանչուկին։ Այս հաղթանակից հետո մոսկովյան ակումբը վաստակեց 13 միավոր և B խմբում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը` նվաճելով Ռուսաստանի գավաթի […]

1 702 703 704 705 706 2,107