Արտետա. «Ամաչում եմ, որ Նյուքասլի գոլը չչեղարկեցին այն առաջնությունում, որն աշխարհում լավագույնն է համարվում»
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Նյուքասլին»։ Հանդիպման միակ գոլը 64-րդ րոպեին խփեց «կաչաղակների» վինգեր Էնթոնի Գորդոնը, որը շատերի կարծիքով չի եղել խաղի կանոնների սահմաններում։ Դարպասի գրավումից հետո հանդիպման գլխավոր մրցավարն ու VAR համակարգի պատասխանատուները քննարկել են միանգամից երեք վիճահարույց դրվագ, սակայն, արդյունքում արձանագրել են այն։ Հանդիպումից հետո «զինագործների» գլխավոր մարզիչ […]