Արսենալի ֆիասկոն. «զինագործները»  պարտվեցին Վեսթ Հեմին` դուրս մնալով Լիգայի գավաթից🎥

Արսենալի ֆիասկոն. «զինագործները» պարտվեցին Վեսթ Հեմին` դուրս մնալով Լիգայի գավաթից🎥

02/11/2023 - 01:28

Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Արսենալը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։

«Զինագործներն» անչափ անհաջող հանդիպում անցկացրին` պարտվելով 1:3 հաշվով։

«Մրճահարների» գոլերը խփեցին Մոհամեդ Քուդուսն ու Ջարեդ Բոուենը, իսկ Բեն Ուայթը գրավեց սեփական դարպասը։

Հյուրերի միակ գոլը 90+6-րդ րոպեին խփեց Մարտին Էդեգորը, երբ ամեն ինչ արդեն վճռված էր։

Այսպիսով, «Վեսթ Հեմը» դուրս եկավ Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ, իսկ Միկել Արտետայի թիմը լքեց պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023