Ժիրոնայի 19-ամյա վինգերի ֆանտաստիկ անցումն ու հաղթական գոլը 90+8-րդ րոպեին 🎥

Ժիրոնայի 19-ամյա վինգերի ֆանտաստիկ անցումն ու հաղթական գոլը 90+8-րդ րոպեին 🎥

01/11/2023 - 22:39

Իսպանիայի գավաթի 1/64 եզրափակիչում «Ժիրոնան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց 4-րդ դիվիզիոնը` Սեգունդա Բ-ն ներկայացնող  «Սան Ռոկե դե Լեպե» ակումբին։

Հանդիպման հերոս դարձավ կատալոնական ակումբի 19-ամյա վինգեր Սավիոն, ով 90+8-րդ րոպեին սեփական կիսադաշտից ֆանտաստիկ անցում ձեռնարկեց և հաղթանակ պարգևեց «Ժիրոնային»։

Նշենք, որ բրազիլացի եզրային հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 12 խաղում դարձել է արդեն 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023