Աննա Ամրոյանը` երիտասարդների աշխարհի չեմպիոն 🎥
Աննա Ամրոյանը (77 կգ) դարձավ ծանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն։
Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող մրցաշարում 19-ամյա ծանրորդը գրանցեց երկամարտի 240 կգ (106+134) արդյունք` դառնալով ոսկե մեդալակիր։ Նա փոքր ոսկե մեդալ նվաճեց նաև հրում վարժությունում։ Հայ մարզուհին 5-րդն էր պոկում վարժությունից հետո։
Երիտասարդների այս աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի առաջին ոսկե մեդալը։ Մայիսի 5-ին տղամարդկանց պայքարում փոխչեմպիոն էր դարձել Նարեկ Մկրտչյանը (79 կգ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml