Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչում «Լիվերպուլը» լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Հանդիպումից հետո անգլիացի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը քննադատել է լոնդոնյան ակումբի խաղացողներին. «Լրացուցիչ ժամանակում Յուրգեն Կլոպի երեխաները խաղում էին միլիարդ դոլար արժեցող անհաջողակների դեմ։ «Լիվերպուլը», պարզապես, հիասքանչ էր։ Այդ երիտասարդ խաղացողները անհավանական էին: Կլոպը պետք է շատ հպարտ լինի։ «Չելսիի» հանդեպ որևէ կարեկցանք չեմ […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց «Նյուքասլին»` լքելով հետագա պայքարը։ Հանդիպումից հետո «կարմիր սատանաների» նախկին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է մանկունյական ակումբին և գովեստի խոսքեր շռայլել «Նյուքասլի» ղեկավարության հասցեին. «Մարզադաշտի թունել տանող ճանապարհին հանդիպեցի Դեն Էշվորթին (խմբ.` «Նյուքասլի» սպորտային տնօրենը)։ Նա փոխեց Անգլիայի ֆուտբոլային միության համակարգը, «Բրայթոնին» պատրաստեց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է մի մի շարք լեգենդար նախկին ֆուտբոլիստների անուններ, ովքեր հավակնում են ընդգրկվել փառքի սրահում։ Թեկնածուներն են Թոնի Ադամսը («Արսենալ»), Սոլ Քեմբելը («Արսենալ», «Տոտենհեմ»), Մայքլ Կարիկը («Մանչեսթեր Յունայթեդ»), Պետեր Չեխը («Չելսի», «Արսենալ»), Էշլի Քոուլը («Չելսի», «Արսենալ»), Ջերմեյն Դեֆոն («Տոտենհեմ»), Լես Ֆերդինանդը (ՔՊՌ, «Տոտենհեմ»), Ռիո Ֆերդինանդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոբի Ֆաուլերը («Լիվերպուլ»), […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց «Տոտենհեմին»։ Այդ հանդիպման վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլն, ով այժմ ֆուտբոլային փորձագետ է աշխատում Sky Sports հեռուստաընկերությունում. «Շաբաթներ առաջ ինձ հարցրին, թե, ըստ իս, որ ակումբը կդառնա Պրեմիեր լիգայի չեմպիոն, ես պատասխանեցի` «Մանչեսթեր Սիթին»։ Դրանից հետո էլ այդ […]
Ավելին
Լեգենդար նախկին ֆուտբոլիստներ Ջեյմի Կարագերը («Լիվերպուլ») և Գարի Նևիլը («Մանչեսթեր Յունայթեդ»), ովքեր այժմ, որպես փորձագետ, աշխատում են հեղինակավոր Sky Sports հեռուստաընկերությունում, ներկայացրել են անգլիական Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի իրենց տարբերակները։ «Կարագերի թիմ» Դարպասապահ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ») Պաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ վան Դեյկ, Ժոել Մատիպ (բոլորը` «Լիվերպուլ»), Ժոաո Կանսելու («Մանչեսթեր Սիթի») Կիսապաշտպաններ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը , ով ներկայումս փորձագետ է աշխատում Sky Sports հեռուստաընկերությունում, գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հասցեին․ «Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է, հավանաբար, բոլոր ժամանակների մեծագույն մարզիչը։ 10, 15, 20 տարի հետո անհրաժեշտ կլինի հետ նայել։ Այն եղանակով, որով նա ազդեցություն է ունեցել տարբեր երկրների […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին եզրային պաշտպան Գարի Նևիլը , ով ներկայումս Sky Sports հեռուստաընկերությունում աշխատում է որպես ֆուտբոլային փորձագետ, կապված Սուպերլիգայի ստեղծման հետ, հորդորում է չեղարկել ապրիլի 25-ին Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ» հանդիպումը։ «Պետք է գործել, քանի որ սա հզոր հարձակում է։ Այն միտքը, որ կարող է ինչ-որ բան պատահել․․․ […]
Ավելին
Ինչպես գիտեք, ապրիլի 19-ին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարել են Սուպերլիգա ստեղծելու մասին, որոնց թվում են նաև Պրեմիեր լիգան ներկայացնող «Արսենալն» ու «Տոտենհեմը»։ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը մեկնաբանել է այդ ակումբների՝ Սուպերլիգային միանալու մասին լուրը․ «Ես ավելի լավ է նայեմ Սան Մարինոյին չեմպիոններին, քան ներկա պահին այդ երկու ակումբների խաղին։ Ես չգիտեմ, թե […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլն իր կարծիքն է հայտնել Ֆրենկ Լեմպարդի հեռացումից հետո Թոմաս Տուխելի՝ որպես «Չելսիի» գլխավոր վարզչի հավանական նշանակման վերաբերյալ։ «Ես այդքան էլ զարմացած չեմ․ Լեմպարդի նկատմամբ ճնշումների մասին շշուկներն արդեն կային շաբաթվա վերջում։ Երբ «Չելսիի» շուրջ նման մթնոլորտ է տիրում, պատմությունը կրկնվում է։ Սկզբում հայտնվում են շշուկները, հետո տեղի է ունենում […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը, ով ներկայումս որպես փորձագետ աշխատում է Sky Sports-ում, քննադատել է Պրեմիեր լիգան վերսկսելու գաղափարը, որը մարտից անորոշ ժամանակով ընդհատվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ «Դեռևս քանի՞ մարդ պիտի մահանա։ Մրցաշրջանը վերսկսելը անմտություն է։ Պե՞տք է մահանան նաև խաղացողներ և մարզիչներ։ Եթե չլինեին տնտեսական խնդիրներ, ոչ ոք չէր […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023